News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Ընդհանուր առմամբ, ԱՊՀ-ն շարունակում է մասնակիցների համար  պահանջված մնալ որպես չեզոք հարթակ, սակայն ավելի ու ավելի հաճախ է հնչում քննադատություն այն մասին, որ Համագործակցությունը իր աշխատանքում զգալիորեն կորցրել է դինամիկան եւ վերածվել է քննարկման ակումբի:

Հոկտեմբերի 30-ին «ԱՊՀ շրջանակներում տնտեսական համագործակցություն» թեմայով Մոսկվա-Աստանա-Բաքու-Բիշքեք-Երեւան-Քիշնեւ-Մինսկ տեսակամուրջի ժամանակ, որը նվիրված էր նոյմեբերի 2-ին Աստանայում կայանալիք ԱՊՀ երկրների վարչապետերի խորհրդի նիստին,  նման կարծիք հայտնեց Ղազախստանի առաջին նախագահի հիմնադրամին առընթեր Համաշխարհային տնտեսության ինստիտուտի փորձագետ Ժումաբեկ Սարաբեկովը:

Ըստ նրա, դա մասամբ ճիշտ նկատողություն է, քանի որ նախորդ բոլոր փուլերի ժամանակ ԱՊՀ-ն որպես «քաղաքակիրթ բաժանման» հարթակ եւ մեխանիզմ է ծառայել:

«Եվ որպես հետեւանք, նրա մասնակիցների մեծ մասը նախընտրել է թույլ կազմակերպություն ունենալ: Սակայն այսօր այդ ձեւաչափը գրեթե լիովին սպառել է իրեն: Կազմակերպությունը նոր իրողություններին ադապտացվելու կարքի ունի եւ այն կառուցողական դերի որոնման, որը այն պետք է արդյունավետորեն կատարի», - պարզաբանել է Սարաբեկովը:

ԱՊՀ-ում աշխատանքների դանդաղեցման դրսեւորումներից մեկն, ըստ ղազախ փորձագետի, այն է, որ իր գոյության տարիներին Համագործակցությունը այդպես էլ չի կարաղացել տնտեսական ինտեգրման իրական մեխանիզմ դառնալ, քանի որ վերջին շրջանում գործընկեր երկրների միջեւ առեւտրային ցուցանիշները զգալիորեն նվազում են:

Դրա հետ մեկտեղ ԱՊՀ-ի առջեւ մի շարք հնարավորություններ են բացվում, բայց նաեւ մարտահրավերներ են ի հայտ գալիս:

«ԱՊՀ շրջանակներում առաջ գնալու հնարավորություն է առաջանում, նախեւառաջ տնտեսական համագործակցությունում: Ներկայումս ծառայությունների ազատ առեւտրի մասին համաձայանգրի կնքման մասին բանակցություններ են ընթանում: Դա թույլ կտա ԱՊՀ հիման վրա ծառայությունների խոշոր կենտրոն բացել եւ ավելացնել փոխադարձ ներդրումները», - ընդգծել է փորձագետը:

Մարտահրավերների թվում Սարաբեկովը նշել է ԱՊՀ-ից Ուկրաինայի դուրս գալը եւ կառույցի հետագա համագործակցության ձեւաչափի հարցը:  Բացի այդ նշել է Արեւելյան Ուկրաինայում եւ Լեռնային Ղարաբաղում իրավիճակի անկայունության սպառնալիքի աճը:

Խոսելով Ղարաբաղի մասին՝ փորձագետը, մասնավորապես, հիշեցրել է 2016-ի ապրիլյան էսկալացիայի, շփման գծում մշտական փոխհրաձգությունների մասին, ինչպես նաեւ երկու կողմերում բանակային հատուկ նշանակության ջոկատների ներգրավվածությամբ զանգվածային զորավարժությունների պարբերական անցկացման մասին, ինչը տարածաշրջանում լարվածության նվազեցմանը չի նպաստում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովը կանցկացվի հոկտեմբերի 8-ին Մոսկվայում
Արտաքին գործերի նախարարների խորհրդի հաջորդ նիստը կանցկացվի հոկտեմբերի 7-ին...
Ադրբեջանի Գյանջա քաղաքը 2025 թվականին կդառնա ԱՊՀ մարզական մայրաքաղաքը
Նախարարների նիստից հետո որոշում է կայացվել նաև կարգավիճակ տալ ԱՊՀ երկրների հիմնարար կազմակերպություններին ռազմական անվտանգության ապահովման խնդիրների հետազոտման...
Հայաստանն ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդին ներկայացված կլինի փոխնախարարի մակարդակով. Բելառուսի ԱԳՆ
Մենք ակնկալում ենք...
ԱՊՀ երկրների ԳՇ պետերը Մոսկվայում քննարկել են ԱԹՍ-ին հակազդելու քայլերը
Քննարկվել են նաև համատեղ (միավորված) ռազմական համակարգերի զարգացման ներկա և ապագա մարտահրավերները...
ՀՀ եւ Տաջիկստանի զինվորականները մասնակցում են ԱՊՀ երկրների ԶՈւ շտաբների պետերի նիստին
Նիստի ընթացքում Վալերի Գերասիմովը գործընկերներին տեղեկացրել է փոփոխությունների մասին...
ՌԴ-ի և ԱՊՀ երկրների միջև ապրանքաշրջանառությունն աճել է 5,8%-ով. Օվերչուկ
Արտահանումը կազմել է 5,1 տրիլիոն ռուբլի, իսկ ներմուծումը` 3,7 տրիլիոն ռուբլի․․․
Ամենաշատ