News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը Հարավային Կովկասի երկրներին առաջարկել է դիտարկել ամերիկյան աշխարհաքաղաքական ծածկույթի ներքո լինելու հեռանկարը, որպես այլընտրանք այժմ առաջնային ազդեցություն ունեցող ռուսականին: Այս մասին NEWS.am-ին տված հարցազրույցում նշել է «Ազգային օրակարգ» հիմնադրամի համահիմնադիր Արա Հակոբյանը:

Պարոն Հակոբյան, կայացավ ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի այցը Հայաստան։ Որո՞նք էին այդ այցի հիմնական նպատակները եւ ինչպիսի հետեւանքներ այն կարող է ունենալ Հայաստանի ու տարածաշրջանի համար:

Բոլթոնի այցը Ռուսաստան եւ Հարավային Կովկասի երեք երկրներ հիմնականում միտված էր կողմերին հայտնելու տարածաշրջանում ամերիկյան արտաքին քաղաքական հստակ գերակայություններն ու նպատակները, ինչպես նաեւ քննարկելու ամերիկյան տարածաշրջանային շահերի ուղեծրում այդ երկրների հետ հայեցակարգային դիրքորոշումների համադրման հնարավորությունները։ Մասնավորապես, հարավկովկասյան երկրներին Բոլթոնն առաջարկել է դիտարկել ամերիկյան աշխարհաքաղաքական ծածկույթի ներքո լինելու հեռանկարը, որպես այլընտրանք այժմ առաջնային ազդեցություն ունեցող ռուսականին։ Հարկ է նաեւ նշել, որ այդ առաջարկի շրջանակում՝ նա, առնվազն իր ասուլիսներում եւ հարցազրույցներում բավարար չի մանրամասնել, թե ամերիկյան կողմը ինչ ձեւաչափերում է պատրաստվում լուծել տարածաշրջանում առկա ընդհանուր անվտանգային, ինտեգրացիոն եւ զարգացման խնդիրները։

Երեւանում Բոլթոնը խոսեց այն մասին, որ Նիկոլ Փաշինյանը «հրաշալի դիրքեր ունի Հայաստանում ու կշարունակի ունենալ ընտրություններից հետո, որպեսզի ցուցաբերի առաջնորդությունը» Արցախի հարցում: Արդյոք սա չի նշանակում է, որ խորհրդարանական ընտրություններից անմիջապես հետո սկսվելու են Արցախի հարցով ինտենսիվ բանակցություններ եւ նոր իրավիճակ ԱՄՆ-ի հովանո ներքո:

Անդրադառնալով Հայաստանին, Բոլթոնը հատկորոշել է այն չորս կարեւոր ուղղությունները, որոնցում ամերիկյան կողմը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից ակնկալում է վճռորոշ քայլեր, նախատեսվող խորհրդարանական ընտրություններում նրա առաջնորդած քաղաքական ուժի կողմից ենթադրաբար գերակշիռ մեծամասնություն ստանալուց հետո:  

Դրանցից առաջինը, բնականաբար, Արցախի հիմնախնդիրն է, որի հանգուցալուծման համար, ըստ ամերիկյան պաշտոնյայի, հայկական կողմը պետք է վճռորոշ նախաձեռնություն եւ պատրաստակամություն ցուցաբերի։ Հանրայնորեն առանձնապես չպարզաբանելով, թե որոնք են Նիկոլ Փաշինյանից ակնկալվող որոշակի քայլերը, Բոլթոնը, այնուամենայնիվ, դրանց բովանդակության մասով տվել է երկու ուղղորդիչ: Նախ նա, որպես Մինսկի խմբի համանախագահ երկրի ներկայացուցիչ նշել է, որ իրենք շարունակելու են աջակցել ղարաբաղյան խնդրի կարգավորմանը հենց այդ ձեւաչափում: Միաժամանակ անհրաժեշտ է հիշեցնել, որ այդ բանակցային հարթակում հանրությանը հայտնի այժմ առկա լուծման միակ բանաձեւը տխրահռչակ մադրիդյան սկզբունքներն են: Եվ երկրորդ, Բոլթոնն ասել է, որ հիմնախնդրի լուծմանն ուղղված հայկական կողմի վճռական քայլեր կատարելու պատրաստակամության պարագայում, իրենք կփորձեն օգնել, որ համապատասխան պատրաստակամություն դրսեւորի նաեւ ադրբեջանական կողմը: Ընդհանուր առմամբ, տպավորություն է ստեղծվում, որ ամերիկյան կողմը, ռուսական եւ ադրբեջանական պատասխանատուների հետ քննարկումներից հետո, պատրաստվում է սպասել մինչեւ Հայաստանում ավարտվեն արտահերթ խորհրդարանական ընտրությունները։ Դրանից հետո, հավանական հաղթանակած քաղաքական ուժի առաջնորդ Նիկոլ Փաշինյանից, կարծես թե ակնկալվում է, հայկական կողմի համար անբարենպաստ վերոնշյալ նախապայմաններով, առաջին քայլն անելու վճռականությունը։

Այնուամենայնիվ, թվարկված հանգամանքներով հանդերձ, հարկավոր է հատուկ արձանագրել, որ այս նոր իրավիճակում մենք իսկապես ունենք եզակի հնարավորություն՝ կատարելու իրականում վճռական քայլեր։ Դրանք են, ձեւակերպել եւ առաջադրել Արցախի հարցի հանգուցալուծման նոր բանակցային օրակարգ, եւ վերջապես ձերբազատվել, Հայաստանում իշխող համակարգի անմիջական մասնակցությամբ ձեւավորված եւ 25 տարի շարունակ շրջանառվող՝ «խաղաղություն տարածքների դիմաց» պարտվողական պատրանք (քիմերա) մտայնությունից:

Բոլթոնն ընդգծել է երկրորդ ուղղությունը, որի նպատակն է թուլացնել Հայաստանի, ինչպես նաեւ Ադրբեջանի համակողմանի կախվածությունը աշխարհաքաղաքական մի կենտրոնից, տվյալ դեպքում Ռուսաստանից: Այդ համատեքստում նա շեշտել է, որ Ռուսաստանը խաղարկում է արցախյան հակամարտության գործոնն այդ երկրներին իր շարունակական ազդեցության տակ պահելու նպատակով:

Մասնավորապես, դա արտահայտվում է հակամարտող կողմերին մեծաքանակ զենք մատակարարելով` ինչը կազմում է Ադրբեջանի սպառազինությունների 80 տոկոսը, իսկ Հայաստանինը` գրեթե ամբողջությամբ: Այդ իրավիճակից դուրս գալու որպես եղանակ Բոլթոնը առաջին հերթին հակամարտող կողմերին առաջարկել է փոխշահավետ համաձայնության գալ արցախյան հիմնախնդրի հանգուցալուծման շուրջ։ Ռուսական զենքի մատակարարման մասով նա հայտնել է, որ երկու կողմերն էլ որպես այլընտրանք կարող են օգտվել ամերիկյան զենքի ձեռք բերման հնարավորությունից` նշելով, որ իրենց զենքն ամեն դեպքում ռուսականից ավելի լավն է, եւ զուգահեռաբար բարձրացնելով 907 բանաձեւի կիրարկման հետ կապված խնդիրը:

Ինչ անդրադարձ է կատարել Բոլթոնը տարածաշրջանում ընթացող աշխարհաքաղաքական գործընթացներում Հայաստանի մասնակցության եւ կարգավիճակի խնդրին:

Սա Բոլթոնի հատկորոշած երրորդ ուղղությունն է և վերջինիս ներկայացմամբ  այս անգամ ըմբռնումով են մոտենում մեր մասնակցությանը Սիրիայում մարդասիրական գործողություններին, պայմանով, որ դրանք չներառեն որեւէ ռազմական բաղադրիչ, եւ շեշտելով, որ ռազմական գործողությունների մասնակիցների քանակն արդեն իսկ բավարար է ու նորերի կարիքը չկա: Իրանի մասով Բոլթոնը հայտարարել է, որ ամերիկյան կողմը մինչեւ վերջ ճնշելու է Իրանին եւ խստորեն հետամուտ է լինելու, որ բոլորը հետեւողականորեն պահպանեն կիրառվող պատժամիջոցների ռեժիմը: Այս թեմայով նա կարծիք է հայտնել, որ Հայաստանի եւ ԱՄՆ-ի կառավարությունների միջեւ դեռեւս քննարկումներ պետք է լինեն, եւ ընդհանրապես թվում է, թե Բոլթոնի նպատակներից մեկն է եղել տեղեկացնել հայկական կողմին, որ տարածաշրջանային նշանակության որեւէ ծրագրում ընդգրկվելու մտադրության դեպքում ցանկալի կլինի առնվազն հաշվի նստել ամերիկյան կողմի դիրքորոշման հետ:

Բոլթոնը նշեց, որ Հայաստանի հետ հարաբերությունների բարելավումը շատ բարձր առաջնահերթություն է Թրամփի վարչակազմի համար: Ինչպիսի՞ շոշափելի արդյունք մենք կտեսնենք այս կապակցությամբ:

Հետաքրքիր է, որ Բոլթոնը փաստորեն խուսափել է խոսել միջպետական ուղղակի տրամադրվող տնտեսական աջակցության հնարավորություններից` առաջարկելով դրա փոխարեն դիտարկել ամերիկահայ համայնքի հետ մասնավոր ներդրումների ավելի երկարաժամկետ համագործակցության հեռանկարը։ Ուղերձի մյուս հատկանշական մասն այն է, որ Հայաստանի հնարավոր տնտեսական առաջընթացը նա կրկին կապել է արցախյան հիմնախնդրի հանգուցալուծման, ինչպես նաեւ «պատմական կաղապարներից» ազատվելու հետ: Բոլթոնը ակնարկել է, որ դա կարող է հանգեցնել սահմանների բացմանը, ինչպես նաեւ տարածաշրջանում միաբեւեռ արտաքին չափազանց մեծ ազդեցության թուլացմանը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Ինձ ոգեշնչում է հայ ժողովրդի տոկունությունն ու այն ամենը, ինչ նրանք կառուցել ենք, սակայն մենք երբեք չենք կարող մոռանալ...
«Փաստ». Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից
ԱՄՆ Պետքարտուղարությունը հրապարակեց մարդու իրավունքների մասին տարեկան զեկույցը՝ շեշտելով, որ...
Դեսպան Մակունցը Վաշինգտոնի Ջոն Հոփկինսի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը խոսել է ՀՀ անվտանգային իրավիճակի մասին
Հանդիպման ընթացքում դեսպանը ուսանողներին է ներկայացրել ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության աշխատանքները, ՀՀ...
Մհեր Գրիգորյանն ու ԱՄՆ դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին
Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ամերրիկյան երկկողմ օրակարգի հարցերը...
Վաշինգտոնում շարունակվել են ՀՀ ՖՆ պատվիրակության հանդիպումները միջազգային գործընկերների հետ
Նախորդ շաբաթ Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) և Համաշխարհային...
Պետքարտուղարությունը հերքել է Հայաստանին ռազմական օգնություն տրամադրելու փաստաթղթի ստորագրման մասին տեղեկությունը
Անվտանգության հարցեր օրակարգում չեն եղել...
Ամենաշատ