News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Այսօր Հայաստանի տնտեսության մեջ տեղի են ունենում խիստ դրական, առողջացման պրոցեսներ, որոնք բերելու են մեր առջեւ դրված նպատակների իրագործմանը: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 1-ին, ԱԺ-ում վարչապետի ընտրության հարցի քննարկման ժամանակ նշեց վարչապետի պաշտոնակատար, վարչապետի միակ թեկնածու Նիկոլ Փաշինյանը:

«ՀՀ տնտեսությունում այս պահին որեւէ անառողջ գործընթաց տեղի չի ունենում: Ընդհակառակը, թույլ տվեք հայտարարել, որ ՀՀ-ում տեղի է ունենում տնտեսական առողջացման եւ տնտեսական տրանսֆորմացիայի մեկնարկ: Հայաստանը ագրարային, հանքարդյունաբերող, ընդերք քանդող եւ խաղադրույք կատարող երկրից  պետք է վերածվենք տեխնոլոգիական արտադրանքի եւ արտահանմանը միտված երկրի: Հենց այսօր այդ գործընթացը տեղի է ունենում ՀՀ-ում»,- ասաց նա:

Փաշինյանը ասվածը հիմնավորելու համար փաստեր ներկայացրեց՝ նշելով. «Կառավարությունն ունի գործիք, որ գերակա ոլորտում ներդրումներ իրականացնող եւ որոշակի չափանիշների համապատասխանող ընկերություններին ազատում է մաքսատուրքից եւ ԱԱՀ-ն հետաձգում է: Այդ ոլորտում վերջին 6 ամիսների ներդրումների վերլուծությունը ցույց է տալիս, որ եթե հանում ենք հանքարդյունաբերության ոլորտը, մնացած ոլորտներում ներդրումները 9 ամսում աճել են ուղիղ 70 տոկոսով, իսկ աշխատատեղերը՝ 30 տոկոսով: Այսինքն 70 տոկոսով ավելացել են այնպիսի սարքավորումների ներկրումը, որոնք հանքարդյունաբերությանը, խաղադրույքներին չեն վերաբերում, որոնք վերաբերում են ժամանակակից տեխնոլոգիական մրցունակ արտադրանքի թողարկմանը»,-ասաց վարչապետի պաշտոնակատարը:

Բացի այդ, ըստ նրա, 2018-ի առաջին 9 ամիսների ընթացքում կապիտալ ապրանքների ներկրումն աճել է 75,5 տոկոսով. «Խոսքը սարքեր, սարքավորումներ ներկրելու մասին է: Բացի այդ, 20 տոկոսով ավելացել է հումքի ներկրումը, որը պետք է օգտագործվի արդյունաբերության մեջ»:

Հաջորդ փաստն, ըստ Փաշինյանի այն է, որ արդյունաբերության ոլորտում սեպտեմբերին գրանցվել է 0,9 տոկոս աճ, որը բավականին ցածր է նախորդ տարվանից, բայց եթե հանենք հանքարդյունաբերությունը, ապա կտեսնենք, որ օրինակ վերամշակող արդյունաբերությունը այս տարվա 9 ամիսներին ունեցել է 11,4 տոկոս աճ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջը
Մայիսի 1-ից սկսած ներկայացված հայտերի հիման վրա ստացված դրոշմապիտակների վերաբերյալ ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների վերագրման, հաշվառման (NOVEL) էլեկտրոնային համակարգի…
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 26-ին, կազմել է...
Նախատեսվում է բարեփոխել մաքսային մարմինների կողմից գործառնությունների համար պետական տուրքի գանձման համակարգը
Առաջարկվում է նոր խմբագրմամբ շարադրել «Պետական տուրքի մասին» օրենքով...
Անապահովության գնահատման նոր համակարգով մինչև 2026-ը 20%-ով կկրճատվի նպաստառու ընտանիքների թիվը.Մկրտչյանը՝ ՀՀ նախագահին
Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել նախարարին հետևողական աշխատանքի համար և շեշտել իր պատրաստակամությունը...
Նոր կարգավորումներ` խաղային գործունեությամբ զբաղվող կազմակերպիչների հարկային պարտավորությունների կատարման համար
Վերոնշյալ օրենքների համաձայն` վիճակախաղերի, ինչպես նաև շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի ու խաղատների կազմակերպման լիցենզիա ունեցող...
Քաղաքաշինության կոմիտեում քննարկվել են խնդրահարույց նախագծեր, որ վերաբերել են շենքերի հարկայնության փոփոխությանը
Կայացել է Քաղաքաշինության կոմիտեի գիտատեխնիկական խորհրդի համալրված կազմով առաջին նիստը…
Ամենաշատ