News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Մենք հիմա ուզում ենք գտնել եւ խրախուսել ընկերությունների, որոնք բաժնետոմսեր կհանեն վաճառքի։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 1-ին, ԱԺ–ում ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ՀՀ ԱԺ փոխխոսնակ, «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի՝ ՀՀ–ում ավանդների ներդրման հեռանկարների մասին հարցին։

«Ըստ էության, այսօր միայն բանկային համակարգում կա այդպիսի երեւույթ եւ մենք հույս ունենք, որ առաջիկայում այսպիսի երեւույթներ կլինեն տնտեսության այլ ոլորտներում, որը կմղի որ բորսաները, մասնավորապես արժեթղթերի շուկաները իսկապես Հայաստանում ստեղծվեն եւ գոյություն ունենան, որ մարդիկ բացի բանկային ավանդից այլ տեղերում ներդնելու հնարավորություն նույնպես ունենան»,–նշեց Փաշինյանը։

Նրա համոզմամբ՝ այսօր մեր բանկային համակարգի նկատմամբ կա շատ մեծ վստահություն. «Թույլ տվեք ասել, որ հեղափոխությունից հետո այս վստահությունն աճել է, որովհետեւ նույնիսկ միջազգային փորձագետները իրենց զարմանքն են արտահայտում, որ քաղաքական այդպիսի մեծ իրադարձության եւ այդպիսի փոփոխության պայմաններում, որ նույնիսկ բանկային համակարգն, ըստ էության, ցնցում չապրեց։  Նրանք դա համարում են ֆանտաստիկային մոտ երեւույթ։ Գուցե նաեւ սա է պատճառը, որ ավանդների աճ տեղի ունեցավ»։

ՀՀ վարչապետի պաշտոնակատարը անդրադարձավ նաեւ պատգամավորի էներգետիկայի մասին հարցին։ Նա էներգետիկ առումով շատ կարեւորեց Իրանի հետ հարաբերությունների զարգացումը։

«Նոր նախագծերի մասին այսօր կառավարության նիստում մենք մի քանի ամսվա բարդ քննարկումներից հետո, բանակցություններից ու վերաբանակցություններից հետո մենք ի վերջո հաստատեցինք Հայաստանում նոր ջերմաէլեկտրակայան կառուցելու վերաբերյալ որոշումը, որը ենթադրում է, որ էներգետիկայի նախարարը «Ռենկո» ընկերության եւ «Արմփաուեր» ընկերության հետ պետք է ստորագրի պայմանագիր, որպեսզի Հայաստանում նոր էլեկտրակայան կառուցվի, որի կարիքը բոլոր մասնագետների գնահատմամբ մենք ունենք»։ 

Նրա խոսքով՝ «Ռենկո» ընկերության հետ պայմանագիրը հենց իր վարչապետ ընտրվելու առաջինն օրից շատ բուռն քննարկումների տեղիք է տվել. «Մենք քննարկել ենք եւ պայմանագրի պայմանները որոշակի փոխել ենք։  Պետք է ասեմ, որ այսօր էլ չեմ համարում, որ այդ պայմանագիրը իր պայմաններով կատարյալ է, բայց քանի որ ՀՀ–ն արդեն իսկ ստանձնել է որոշակի պարտավորություններ, զուտ ներդրումային միջավայրի պոզիտիվ մթնոլորտը ապահովելու համար մենք ամեն ինչ կանենք, որպեսզի այս նախագիծը իրագործվի, եթե հընթացս չբացահայտվեն այնպիսի նրբություններ, որոնցից պարզ կդառնա, որ այդ նախագիծը շարունակում է անընդունելի մնալ մեզ համար։ Մեզ հաջողվել է բանակցությունների ժամանակ մի քանի պայմաններ փոխել, այդ թվում՝ գնի սակագնի հարցում էական նվազեցում ունենալ»։ 

Փաշինյանը էներգետիկայի զարգացման համատեքստում նշեց նաեւ, որ ՀԷՑ–ը միջազգային կազմակերպությունների հետ շատ ակտիվ աշխատում է, որպեսզի դառնա ցուցակված ընկերություն։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը
Նման սեղմ ժամկետում տեղաբաշխման ավարտը վկայում է Բանկի առաջարկած ներդրումային պրոդուկտների, արժեթղթերի նկատմամբ բարձր պահանջարկի մասին...
Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից
CCF-ի ընթացքում հնարավորություն կունենաք առավել մանրամասն ծանոթանալու IDBank-ի IDream ծրագրի հետ և անգամ դիմելու առաջիկա IDream 11-ին մասնակցելու համար...
Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը
Բանկը նպատակ ունի ապագայում զարգացնել Fspace-ն՝ ավելացնելով նոր հնարավորություններ...
Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին
Սա հիանալի հնարավորություն է ներկայանալու որպես գործատու, հավաքագրելու հետաքրքրվածության հայտեր երիտասարդ մասնագետներից...
Թուրքիայի Կենտրոնական բանկը զեղչման տոկոսադրույքը պահել է 50%-ի մակարդակին
Վերլուծաբաններն ակնկալում են, որ Թուրքիայի Կենտրոնական բանկը աշնանը կսկսի տոկոսադրույքի իջեցումը
Apple Pay-ը հասանելի է ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿԻ հաճախորդների համար
Անհպում վճարում կատարելու համար պարզապես անհրաժեշտ է iPhone-ը կամ Apple Watch-ը մոտեցնել վճարային տերմինալին...
Ամենաշատ