News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայաստանի ներկայիս Կառավարությունն ունի շատ բարձր վարկանիշ.  քաղաքացիներն իրենց անվերապահ աջակցություն են հայտնում Կառավարության կողմից իրականացվող բարեփոխումներին: Բաց կառավարման գործընկերության Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանային հանդիպման ժամանակ այս մասին նոյեմբերի 6-ին հայտարարել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը:

Նա ընդգծել է, որ ԲԿԳ-ն այն գործիքն է, որի միջոցով հնարավոր է դառնում քաղաքացիական հասարակությանը ներգրավել պետական կառավարման բարեփոխումների գործընթացում: «Քաղաքացիների կողմից Կառավարությանը տրված վստահության քվեն շոշափելի արդյունքի վերածելու եւ դրա հիման վրա անհրաժեշտ բարեփոխումներ իրականացնելու համար պետք է համապատասխան գործիքակազմ»,- ասել է Սուրեն Քրմոյանը եւ հավելել, որ այդ գործիքակազմը կարող են լինել քաղհասարակության ավելի լայն ներառումը բարեփոխումներում, ինչպես նաեւ ավելի մասնակցային, թափանցիկ եւ հաշվետվողական կառավարման համակարգի ձեւավորումը: «Դա հնարավորություն կտա ապահովել սեփականության զգացումը իրականացված բարեփոխումների նկատմամբ: Արդյունքում այդ բարեփոխումների համակատարողները կլինեն թե՛ հասարակությունը՝ ի դեմս հասարակական կազմակերպությունների, թե՛ Կառավարությունը»,- եզրափակել է արդարադատության նախարարի տեղակալը:

Տպել
Ամենաշատ