News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 19-ամյա երիտասարդի սպանության փորձի դեպքի առթիվ:

ՀՀ Քննչական կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ 2018թ. նոյեմբերի 5-ին՝ ժամը 23:40-ին, քաղաքացուց հաղորդում է ստացվել առ այն, որ Երեւան քաղաքի Տիգրանյան փողոցում կրակոցների, վիճաբանության եւ կանանց ձայներ են լսվել:

2018թ. նոյեմբերի 6-ին՝ ժամը 00:20-ին, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ից հաղորդում է ստացվել այն մասին, որ «որովայնի խոռոչի թափանցող հրազենային վնասվածք» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել մի երիտասարդ՝ ծնված 1999 թվականին, ով, ըստ վերջինիս պապի հաղորդման, վնասվածքն ստացել է Երեւան քաղաքի Տիգրանյան փողոցում:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով եւ 235-րդ հոդվածի 1-ին մասով: Մշակվել է քննչական պլան, առաջ են քաշվել աշխատանքային վարկածներ, որոնք ստուգելու ուղղությամբ ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ: 19-ամյա երիտասարդը ճանաչվել է տուժող:

Նախնական քննությամբ պարզվել է, որ 2018թ. նոյեմբերի 5-ին՝ ժամը 23:40-ի սահմաններում, անհայտ անձը Երեւան քաղաքի Տիգրանյան փողոցի շենքերից մեկի մոտ մի քանի անգամ հրազենից կրակոցներ է արձակել 1999 թվականին ծնված երիտասարդի ուղղությամբ:

Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ժամանակ հայտնաբերվել են արնանման հետքեր, 4 հատ գնդակ, կրակված տաբեր տրամաչափի 10 հատ պարկուճ եւ 3 հատ գնդակի բեկոր:

Բժշկական կենտրոնից առգրավվել են դեպքի պահին տուժած երիտասարդի հագին եղած հագուստները:

Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու համար նշանակվել են դատաբժշկական, դատահետքաբանական եւ դատաձգաբանական փորձաքննություններ:

Ձեռնարկվում են անհետաձգելի քննչական եւ օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները, շարժառիթը, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու ուղղությամբ:

Հանձնարարություններ են տրվել Ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձին հայտնաբերելու եւ վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ:

Նախաքննությունը շարունակվում է:

Իր հերթին ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել, որտեղ նշվում է.

«Նոյեմբերի 5-ին, ժամը 23.40-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգած կինը հայտնեց, որ Տիգրանյան 19 շենքի բակից 4-5 կրակոցի և վիճաբանության ձայներ են լսվել: Ահազանգը տարածքային կարգով փոխանցվեց ոստիկանության Արաբկիրի բաժին:

Կեսգիշերն անց՝ ժամը 00.10-ին, բժշկական կենտրոններից մեկից հաղորդում ստացվեց, որ հրազենային վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել Երևանի բնակիչ 19-ամյա Սուրեն Թ.-ն:

Ոստիկանության Արաբկիրի բաժնից բժշկական կենտրոն մեկնեց օպերատիվ խումբ: Ըստ տուժածի հարազատի հայտարարության` երիտասարդը վնասվածքը ստացել էր շենքի բակում:

Շուտով՝ ոստիկանության Երևան քաղաքի վարչության և տարածքային բաժնի աշխատակիցները Տիգրանյան փողոցի 21 շենքի բակում էին: Դեպքի վայրից հայտնաբերվեց տարբեր տրամաչափի 10 պարկուճ, 4 գնդակ և 3 գնդակի բեկոր:

Նշանակվեցին դատաձգաբանական և դատաբժշկական փորձաքննություններ:

Կատարվածի հանգամանքները պարզելու, հրազեն գործադրած անձի ինքնությունը պարզելու ուղղությամբ ձեռնարկված միջոցառումներով ստուգվեց կասկածյալների շրջանակը: Կա բերման ենթարկված անձ:

Քննությունը շարունակվում է»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսպանիայում 50 միլիոն եվրոյի 25 տոննա հաշիշ է առգրավվել
Նրանց խոսքով՝ թմրանյութը թաքցված է եղել Մարոկկոյից ժամանած բեռնատարում...
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Ամենաշատ