News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Նյու Ջերսի նահանգի բնակիչ Ռոբերտ Սթյուարթը մեկ օրվա ընթացքում 5 մլն դոլարի ջեքփոթ է շահել, իսկ դրանից հետո վիճակախաղով 500 եւ 100 դոլար, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով UPI-ին:

Ամերիկացին պատմել է, որ նա ակնթարթային վիճակախաղի մի քանի տոմս է գնել եւ արդեն խանութում նկատել, որ 5 մլն դոլար է շահել: Նա մոտեցել է վիճակախաղի աշխատակցին տոմսը վերստուգելու համար:

Նա կանչել է իր ղեկավարին, որն ըստ Սթյուարթի, դուրս է եկել աշխատասենյակից եւ շնորհավորել հաղթողին: Դրանից հետո Սթյուարթը որոշել է նորից փորձել հաջողությունը եւ եւս երկու տոմս է գնել, որոնք նույնպես հաղթող են դուրս եկել: Մեկը նրան 500, մյուսը 100 դոլար է բերել:

Հաղթողը պատմել է, որ դա նրա առաջին շահումը չէ, ազատ ժամանակ զվարճանալու համար նա վիճակախաղի տոմսեր է գնում: Մինչ այդ նա 2,5 հազար դոլարի ջեքփոթ էր շահել: Սթյուրաթը սկզբում միշտ հաղթող թվերն է ջնջում, իսկ հետո միայն իր թվերը, որպեսզի պարզի՝ համընկնում են դրանք, թե ոչ: Նա չի ստուգում տոմսում շահումի գումարը, քանի դեռ վստահ չէ, որ շահել է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ