News
Լրահոս
News
Շաբաթ
Նոյեմբեր 17
Տեսնել լրահոսը

Ատակամայում՝ աշխարհի ամենաչոր անապատում Արեւմտյան Փարիզ համալսարանի հնագետները հինավուրց արարողակարգային համալիրներ են գտել։ Այս մասին նրանք պատմել են Antiquity ամսագրում։

Ատակամայում գոյությունը պահպանելու համար մարդիկ ապրել են հատուկ բնակավայրերում, որտեղ բավարար քանակությամբ ջուր, բուսականություն եւ միս է եղել՝ նշում են հետազոտողները։ Հավանաբար, հարեւան ապաստարանների բնակիչները միավորվել են, որպեսզի երկու տարածք կառուցեն։

Համալիրներից մեկը կառուցվել է մոտ 3200 տարի առաջ։ Դրա տարածքում քարե հուշարձաններ կան, աստվածներին նվիրված ոսկյա եւ այլ թանկարժեք նյութերից իրեր, թանկարժեք իրերի հետ թաղված 28 նորածինների մարմնի մնացորդներ, ամանեղեն, ներկեր եւ անանդենանտերա բույսից հալյուցինոգեններ։

Մյուս համալիրը 5000 տարեկան է։ Սկզբում գիտնականները կարծել են, թե դա բնակավայր է, սակայն մանրամասն ուսումնասիրությունը ցույց է տվել, որ դրա տարածքում գտնվող կատույցները բնակելի չեն։ Թե ինչ արարողություններ են այնտեղ անցկացվել, հայտնի չէ՝ հայտնում է Gazeta-ն։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Partner news