News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում ավարտվել է Երևանում՝ գիշերային ակումբի մոտ, երկու անձի դանակահարության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։ ՀՀ քննչական կոմիտեից NEWS.am–ին հայտնում են, որ ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում պարզվել է առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, վիճաբանության շարժառիթը։

2018 թվականի հունիսի 23-ին՝ ժամը 07:00-ին, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ից ոստիկանությունում ահազանգ էր ստացվել առ այն, որ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել երկու երիտասարդ՝ կտրած-ծակած վնասվածքներով։ Տուժածներից մեկի մոտ ախտորոշվել էր՝ «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վերքեր, ձախ ազդրի և աջ ազդրի կտրած վնասվածքներ, աջ հետորովայնամզային կտրած ռևիզիա, աջ երիկամի վնասվածք, կարում», մյուսի մոտ՝ «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած չթափանցող վիրավորում»:

Ձեռնարկված անհետաձգելի միջոցառումների արդյունքում պարզվել էր, որ երիտասարդները մարմնական վնասվածքներն ստացել են Նոր Նորք վարչական շրջանի տարածքում գործող գիշերային ակումբներից մեկի մոտ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ։

Դեպքի առթիվ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով և 113-րդ հոդվածի 1-ին մասով, որով հետագայում նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ ՔԿ հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությանը։ Երիտասարդները ճանաչվել են տուժող։

Քրեական գործով ձեռնարկված անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի էական նշանակություն ունեցող հանգամանքները։ Մասնավորապես՝  նախնական տվյալներով՝ տուժողները դեպքի օրն ընկերների հետ միասին այցելել են գիշերային ակումբ, որտեղ ժամանցային ծրագրի ավարտից հետո հեռացել են։

Որոշ ժամանակ անց տուժողները վերադարձել են նույն ակումբ՝ կորցրած առարկայի հետևից, որտեղ նրանցից մեկը, տեսնելով ակումբի մեկ այլ այցելուի, կարծել է, թե ծանոթ են և  հետաքրքրվել, թե արդյոք ճանաչում են միմյանց։ Նշված հարցի շուրջ զրույցը շարունակվել է ակումբից դուրս, ինչը վերածվել է վիճաբանության, որի ժամանակ էլ երիտասարդներին ակումբի մյուս այցելուի կողմից դանակով հարվածներ է հասցվել՝ պատճառելով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ Երևանի 29-ամյա բնակչին  մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով և 112-րդ հոդվածի 1-ին մասով:

Նախաքննությունը ավարտվել է, քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսպանիայում 50 միլիոն եվրոյի 25 տոննա հաշիշ է առգրավվել
Նրանց խոսքով՝ թմրանյութը թաքցված է եղել Մարոկկոյից ժամանած բեռնատարում...
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Ամենաշատ