News
Լրահոս
News
Երեքշաբթի
Դեկտեմբեր 11
Տեսնել լրահոսը

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանը 2018 թվականի նոյեմբերի 5-ից 8-ը Վաշինգտոնում մասնակցել է «Իրավունքի, արդարադատության եւ զարգացման շաբաթ» միջազգային համաժողովին, որը կազմակերպել էր Համաշխարհային բանկը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ տեղեկատվության եւ հասարակայնության եւ հետ կապերի վարչությունից:

Համաժողովի ընթացքում Վիգեն Քոչարյանն անդրադարձել է Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության եւ դատաիրավական ոլորտներում իրականացված եւ նախատեսվող բարեփոխումների ծրագրերը, ինչպես նաեւ ներկայացրել է Հայաստանում Կայուն զարգացման նպատակների իրականացմանն առնչվող զարգացումները, այդ թվում՝ «Կայուն զարգացման 2030 օրակարգում» ներառված 17 նպատակների ազգայնացման ու իրականացման գործընթացներում ՀՀ գրանցած առաջընթացը:

Նախարարի տեղակալը միջոցառման շրջանակում հանդիպումներ է ունեցել նաեւ Համաշխարհային բանկի եւ այլ միջազգային կառույցների բարձրաստիճան ներկայացուցիչների հետ, քննարկել այդ կառույցների կողմից արդարադատության ոլորտի բարեփոխումներին աջակցության հետագա հնարավոր ձեւաչափերը: Մասնավորապես, պայմանավորվածություն է ձեռք բերվել իրականացնել Համաշխարհային բանկի կողմից Հայաստանի դատական համակարգի դիտարկման եւ գնահատման ծրագիրը, որը կմեկնարկի 2019  թվականի առաջին կիսամյակ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Partner news