News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Թբիլիսիի կենտրոնում ի պաշտպանություն Զազա Սարալիձեի եւ Մալխազ Մաչալիկաշվիլիի կազմակերպված ակցիան սկսվել է ոստիկանների հետ բախումների ֆոնին, հայտնում է «Նովոստի-Գրուզիան»: 

«Ազատությունը վրաններով պաշտպանենք» կոչվող ակցիան կազմակերպել են մի քանի հասարակական կազմակերպություններ, որոնց թվում են այնպիսի ազդեցիկ ՀԿ-ներ, ինչպես «Վրաստանի երիտասարդ իրավաբանների աոցիացիան», «Սահմանադրության 42-րդ հոդվածը», «Միջազգային թափանցիկություն – Վրաստան» եւ այլ: Մասնակիցները հավաքվել են խորհրդարանի շենքի մոտ՝ այնտեղ, որտեղ Սարալիձեն եւ Մաչալիկաշվիլին գտնվում են արդեն 2 ամիս՝ պահանջելով պատժել իրենց որդիներին սպանողներին:

ՀԿ-ների ներկայացուցիչները, քաղաքացիական ակտիվիստները եւ ակցիային մասնակցած քաղաքական գործիչները նախատեսել էին վրաններ տեղադրել եւ գիշերը խորհրդարանի մոտ անցկացնել: Ակցիայի կազմակերպիչներն այսպիսով ցանկանում էին իշխանություններին հիշեցնել խաղաղ հավաքների իրավունքին հետեւելու կարեւորությունը, որը երաշխավորված է Վրաստանի Սահմանադրությամբ:

Պարեկային եւ քրեական ոստիկանության աշխատակիցները ակցիայի մասնակիցներից փորձել են վերցնել վրանները: Հենց այդ ժամամակ է իրադրությունը սրվել: Դիմակայության կենտրոնում է հայտնվել երկրի խորհրդարանի «Եվրոպական Վրաստան» ընդդիմադիր կուսակցության պատգամավոր Ելենա Խոշթարիան: Նա լրագրողներին հայտնել է, որ ոստիկաններն իրենից վերցրել են վրանը՝ ոչ մի բան չբացատրելով:

Քաշքշոցի ընթացքում վատթարացել է Զազա Սարալիձեի մոր՝ 75-ամյա Մարինա Բեգաձեի ինքնազգացողությունը եւ նրան հոսպիտալացրել են: Որոշ ժամանակ անց հիվանդանոց են տեղափոխել նաեւ իրեն՝ Սարալիձեին: Հարկ է նշել, որ վերջին ամսվա ընթացքում Զազա Սարալիձեին արդեն մի քանի անգամ բուժօգնություն են ցույց տալիս:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ