News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Ռուսական տնտեսության ապադոլարիզացիան կնպաստի ԱՄՆ-ի կողմից նոր հնարավոր պատժամիջոցների «հարվածը մեղմելուն», և արդյունքներն արդեն տեսանելի են, գրում է The Wall Street Journal-ը։

Համաձայն խմբագրության հաշվարկների՝ դոլարի դերը ռուսական տնտեսության մեջ նվազում է։ 2018թ. սեպտեմբերին Ռուսաստանի բանկերում ֆիզիկական և իրավաբանական անձանց արժութային դեպոզիտների մասնաբաժինը նվազել է մինչև 26%՝ ի տարբերություն 2016թ. գրանցված առավելագույն՝ 37%–ի։

Թերթը նշում է, որ ընթացիկ տարվա երկրորդ եռամսյակում արտահանման դոլարային եկամուտների մասանաբաժինը նվազել է մինչև 68%՝ ի տարբերություն 2013թ. ավելի քան 80%-ի։ ING Bank-ի փորձագետ Դմիտրի Դոլգինը հավելում է, որ Ռուսաստանի և Չինաստանի ռուբլով և յուանով առևտրի մասնաբաժինը 4 տարվա ընթացքում ավելացել է գրեթե չորս անգամ՝ հասնելով 19%-ի։

Սակայն, ըստ վերլուծաբանների, Ռուսաստանին չի հաջողվի դոլարից լիովին հրաժարվել, քանի որ երկրի տնտեսությունում մեծ է նավթի և գազի արտահանման դերը։

Ավելի վաղ Ռուսաստանի վարչապետի առաջին տեղակալ Սերգեյ Պրիխոդկոն հայտարարել էր, որ ամերիկյան պատժամիջոցների հետ կապված՝ Ռուսաստանն ու Չինաստանը քննարկում են ազգային արժույթներով հաշվարկային համակարգի ստեղծումը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ