News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ուղղակի ապշած եմ այս մարդկանց՝ իրականությանն առերեսվելու խրոնիկ անկարողությամբ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ ԱԳ  փոխնախարար Ռուբեն Ռուբինյանը՝ անդրադառնալով  ՀՀԿ-ի հրապարակած քաղաքական բանաձեւին:

Նա, մասնավորապես, գրել է.

«Այդուհանդերձ, կրելով պատասխանատվության եւ դժվարին բարեփոխումների բեռը, Հայաստանի հանրապետական կուսակցությունը, հանդես գալով որպես իշխող ուժ, մի շարք հարցերում կրկնեց իշխանական կուսակցություններին բնորոշ սխալներն ու բացթողումները»,- գրված է ՀՀԿ խորհրդի՝ երեկ հրապարակած հայտարարության մեջ։

Այսինքն այս մարդկանց համար ընտրություն կեղծելը, ընտրակաշառք բաժանելը, մարդկանց ապօրինի ազատազրկելը, մարդասպաններին չդատելն ու ազատ արձակելը, զինվորից գողանալը, մամուլի վրա ճնշումներ գործադրելը, մարտի 1 անելը, պետական համակարգը կոռուպցիայի մեջ թաղելը, համակարգային կաշառակերություն խրախուսելը պարզապես «սխալներ ու բացթողումներ» են։ Տենց, իմիջիայլոց՝ սխալ ա, արել ենք, էլի։

Ուղղակի ապշած եմ այս մարդկանց՝ իրականությանն առերեսվելու խրոնիկ անկարողությամբ»:

ՀՀԿ-ն հրապարակել է խորհրդի նիստում հավանության արժանացած բանաձեւը

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Tesla-ն էլեկտրամոբիլների մատակարարման ռեկորդ է սահմանել
Տարվա ընդհանուր մատակարարումները կազմում են 936 172 միավոր, 87%-ով ավելի․․․
«Հայաստան» դաշինք. Նախատեսում ենք հանդիպել Շիրակի մարզի բնակիչների հետ
«Հայաստան» դաշինքի համամասնական ցուցակի երեք առաջնորդները միաժամանակ քարոզչություն կիրականացնեն տարբեր վայրերում...
Հրապարակվել է ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների դիտորդական առաքելության ամոփիչ զեկույցը
«Ականատես» դիտորդական առաքելությունն առաջին անգամ իրականացրել է երկարաժամկետ դիտորդություն, որի ընթացքում 35 երկարաժամկետ դիտորդներ...
Որոշ հանձնարարականներ դեռ մնում են չկատարված. ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ զեկույցը՝ 2018-ի ԱԺ ընտրությունների մասին
Զեկույցի հեղինակներն ընդգծվում է, որ կուսակցություններն ու դաշինքները հնարավորություն են ունեցել ազատ քարոզարշավ իրականացնել. միավորումներ կազմելու, խաղաղ հավաքների, արտահայտման եւ տեղաշարժի…
ԿԸՀ նախագահ. Հայաստանում ընտրական գործընթացի ժամկետի խախտումներ չեն գրանցվել
ԿԸՀ-ն սեղմ ժամկետում է նախապատրաստվել արտահերթ խորհրդարանական ընտրություններին, ասել է Տիգրան Մուկուչյանը...
ՍԴ-ում ընտրությունների արդյունքների բողոքարկումը Հայաստանի ընտրական մշակույթի մաս էր. ԿԸՀ
Նա նշեց, որ սահմանադրական վիճարկման փուլում անգամ դեպքեր են եղել,երբ ոչ միշտ է պատշաճ ապացուցողական բազա ներկայացվել....
Ամենաշատ