News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Չնայած բնապահպանական բոլոր ջանքերի՝ 2017 թվականին ամբողջ աշխարհում ածխաթթու գազի արտանետման ծավալն ավելացել է 1.6%-ով՝ հասնելով ռեկորդային մակարդակի, և ընթացիկ տարում այդ միտումը շարունակվում է։ Այդ մասին իր ամենամյա զեկույցում հայտնում է Միջազգային էներգետիկ գործակալությունը (ՄԷԳ)։

Զեկույցի հեղինակները դա բացատրում են էներգակիրների համաշխարհային պահանջարկի աճով, որն, ըստ ՄԷԳ-ի, կրկնակի կավելանա առաջիկա երկու տանամյակների ընթացքում ասիական երկրների արագ զարգացող տնտեսությունների հաշվին։

Սակայն ըստ փորձագետների, հոռետեսության հիմքեր չկան, քանի որ նախ հեղուկ գազը ձեռք կբերի ավելի մեծ նշանակություն։ Համաձայն կանխատեսումների՝ առաջիկա 20 տարիներին գազի պահանջարկը կմեծանա 45 տոկոսով, ընդ որում՝ 2040 թվականին գազի մինչև 60%-ը կառաքվի հեղուկ տեսքով։

Այնուհետև, ամբողջ աշխարհում ածուխի դերը կնվազի։ Նույնիսկ ածուխի գլխավոր սպառող Չինաստանում այս էներգակրի պահանջարկը 20 տարում կկրճատվի 15 տոկոսով, մինչդեռ Եվրոպայում՝ 65 տոկոսով, իսկ ԱՄՆ-ում՝ 30 տոկոսով։

Զեկույցի հեղինակները  համաշխարհային բնապահպանության բարենպաստ գործոն են համարում նաև վերականգնվող էներգետիկայի զարգացումը։ Նրանք կանխատեսում են, որ 2040 թվականին ամբողջ աշխարհում էներգասպառման 45 տոկոսը կիրականացվի վերականգնվող էներգակիրների հաշվին։

Նավթը, ըստ ՄԷԳ-ի, կպահպանի իր կարևոր նշանակությունը։ Փորձագետները անգամ զգուշացնում են, որ չորս տարի անց, հնարավոր է, ժամանակավորապես զգացվի այդ հումքի պակասը, քանի որ վերջին տարիների ճգնաժամից հետո նավթարդյունաբերությունը բավարար միջոցներ չի ներդրել արդյունահանման սարքավորումների մեջ։ Ամենայն հավանականությամբ դա կրկին կտրուկ կթանկացնի բենզինը և դիզելային վառելիքը։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ