News
Լրահոս
News
Ուրբաթ
Դեկտեմբեր 14
Տեսնել լրահոսը

Իռլանդիայի ավիացիոն վարչությունը հետաքննում է լուրը, թե Իռլանդիայի արևմտյան ափի մոտակայքում նկատվել են վառ լույսեր և անհայտ թռչող օբյեկտներ, հաղորդում է  BBC-ն։ Նոյեմբերի 9-ին՝ առավոտյան 6:47-ին, British Airways չվերթի օդաչուն կապ է հաստատել Շանոն օդանավակայանի օդային երթևեկության կառավարման կետի հետ և հարցրել՝ չե՞ն անցկացվում արդյոք զինավարժություններ օդային տարածքում, քանի որ նա նկատել էր «ինչ-որ արագ շարժվող բան»։

Պատասխանը բացասական էր։ Մոնրեալից Լոնդոն չվերթի օդաչուն հաղորդել է դիսպետչերին, որ օդանավի անձնակազմը նկատել է շատ վառ լույս, ապա ինքնաթիռի ձախ կողմից հանկարծակի հայտնվել է անհայտ օբյեկտ, որն այնուհետև կտրուկ շարժվել է դեպի հյուսիս։

Մեկ այլ՝ Virgin Airlines ընկերության ինքնաթիռի օդաչուն ենթադրել է, որ դա կարող է լինել երկնաքար կամ Երկրի մթնոլորտային շերտին պատկանող ուրիշ օբյեկտ։ Ըստ նրա՝ նույն հետագծին հաջորդեցին ևս մի քանի շատ վառ օբյեկտներ։

Իռլանդիայի հարավ-արևմտյան ափի օդային տարածքում արտասովոր օբյեկտների մասին հաղորդումներ ստանալով՝ ավիացիոն վարչությունը կազմել է հաշվետվություն, և տեղեկացրել, որ դրանք կքննեն գաղտնի դեպքերի հետաքննության սովորական ընթացակարգով։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Partner news