News
Լրահոս
News
Երկուշաբթի
Դեկտեմբեր 17
Տեսնել լրահոսը

ՀՀ վարչապետի աշխատակազմի գործերի նախկին կառավարիչ Գեւորգ Աճեմյանը հայտարարել է, որ դուրս է գալիս «Քաղաքացիական Պայմանագիր» կուսակցությունից։

«Սիրելի ընկերներ, «Քաղաքացիական Պայմանագիր» կուսակցությունից դուրս գալու դիմում եմ գրել։ Իսկ թե ինչու, երեկոյան ժամը 20։00-ին ֆեյբուքյան լայվով կմանրամասնեմ», - հրել է նա Facebook-ի իր էջում:

Հիշեցնենք, որ Գեւորգ Աճեմյանն այս տարվաա հուլիսին հրաժարական տվեց ՀՀ վարչապետի աշխատակազմի գործերի կառավարրի պաշտոնից։ Դա տեղի ունեցավ «Աշտարակ կաթի» շուրջ ստեղծված սկանդալային հրապարակումից հետո։

Նշենք, որ մամուլում եւ սոցիալական ցանցերում վերջերս տեղեկություն հայտնվեց, որ Գեւորգ Աճեմյանը հարում է Կյանքի խոսք աղանդին։ Նա հաստատեց այս ինֆորմացիան, ինչը սոցիալական ցանցերում բուռն քննարկման առիթ դարձավ։

Տպել
Ամենաշատ
Partner news