News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ինձ համար այս կարգավորումների մեջ վտանգն այն է, որ կարող է մենք փորձելով լավ նպատակ հետապնդելով, ոլորտը մղենք ստվերի դաշտ, որն իր հետ բերելու է կոռուպցիոն ռիսկեր: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի15-ին, ԱԺ-ում Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» ՀՀ  օրենքում փոփոխությունների նախագծի քննարկման ժամանակ նշեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը:

Նշենք, որ օրինագիծն առաջարկում է արգելել տարատեսակ բուքմեյքերական ընկերությունների գործունեությունը Հայաստանում:

Խոսրով Հարությունյանը համեմատություն անցկացրեց ծխելու հետ՝ նշելով. «Ծխելը վատ է, վտանգավոր է, բայց որեւէ մեկի մտքով չի անցել արգելել ծխելը: Փոխարենը փորձեցինք ինչ-որ կերպ արգելել ծխելու գովազդը: Լուծումը սա է»,-ասաց նա:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ նախօրեին Սամվել Ֆարմանյանը ներկայացնելով օրինագծերի փաթեթը, նշել էր, որ այն ուղղված է «տարատեսակ վիվառոներն ու տոտոները» արգելելուն: «Քննարկվող նախագիծը վերաբերում է, ժողովրդական լեզվով ասած, «տոտոներին եւ վիվառոներին», օրենսդարական լեզվով ասած՝ բուքմեյքերական ընկերությունների կամ տոտալիզատորների գործունեության օրենսդրորեն արգելմանը ՀՀ-ում: Խոսքը վերաբերում է ինչպես տեղական, այնպես էլ միջազգային բուքմեյքերական ընկերությունների գործուենության օրենքով արգելմանը ՀՀ տարածքում, ինչպես իրենց գրասենյակների, այնպես էլ վիրտուալ, ինտերնետ հարթակում գործուենության արգելմանը»,–նշել էր Ֆարմանյանը։

Ժողովրդին համազգային «ղումարբազության» մեջ ներքաշելը անարգանք է սեփական ժողովրդի նկատմամբ. Ֆարմանյան

Տպել
Ամենաշատ