News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Ազգային ժողովի դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ ընտրութուններին 2010 ընտրական տեղամասերից 1500-ում կապահովվի ուղիղ հեռարձակում: Այսպիսի որոշում ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը կայացրեց նոյեմբերի 15-ին կայացած արտահերթ նիստում: 

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ընդունել է նաև որոշում՝ հրավիրել Ազատության և ժողովրդավարության նախաձեռնությունների աջակցություն (SILBA) և Ընտրությունները մշտադիտարկող կազմակերպությունների եվրոպական ցանց (ENEMO) օտարերկյա հասարակական կազմակերպություններին` ԱԺ արտահերթ ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով:

ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը նշեց, որ մնացած ընտրատեղամասերում հեռարձակում չապահովելու խնդիրը զուտ տեխնիկական է: «Նախ անհրաժեշտ է որոշակի տեխնիկական պահանջների բավարարում, որպեսզի հնարավոր լինի իրականացնել տեղամասերից ուղիղ ժամանակային ռեժիմում հեռարձակումը, բայց պետք է նկատի ունենալ մի շատ կարեւոր հանգամանք, որ, ըստ էության, այդ 1500 տեղամասն ընդգրկում է ընտրողների ընդհանուր թվի 90 եւ ավելի տոկոսը: Այն տեղամասերում, որտեղ մենք չենք ունենա տեղադրված տեսախցիկներ, շատ փոքր է ընտրողների թիվը, դրանք գյուղական բնակավայրեր են, որտեղ, պայմանավորված տեխնիկական պայմաններով, ես նկատի ունեմ ինտերնետ հասանելիությունը, անհնար է այդ գործընթացի կազմակերպումը»,- ասաց Մուկուչյանը:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նաև էլեկտրոնային վիճակահանությամբ բաշխել է 2018թ. դեկտեմբերի 9-ի Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների և քարտուղարների պաշտոնները Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների միջև: Արտահերթ ընտրությունների համար ձևավորված թվով 2010 տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների և քարտուղարների պաշտոնները բաշխվել են հետևյալ համամասնությամբ՝

Հայաստանի Հանրապետական կուսակցություն ` 1110-ական,

       «Ծառուկյան» կուսակցությունների դաշինք ` 594-ական,

        «Ելք» կուսակցությունների դաշինք ` 172-ական,

        Հայ Յեղափոխական Դաշնակցություն ՝ 134-ական

Հիշեցնենք, որ Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունները կկայանան դեկտեմբերի 9-ին, նախընտրական քարոզարշավը կմեկնարկի նոյեմբերի 26-ից։ Կուսակցությունների ու կուսակցությունների դաշինքների գրանցումը ԿԸՀ-ն կիրականացնի մինչև նոյեմբերի 19-ը, ժամը 18։00-ն։ Քարոզչության ժամանակահատվածը նոյեմբերի 26-ից դեկտեմբերի 7-ն է։ Ընտրական օրենսգրքով սահմանվել է 12-օրյա ժամկետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Tesla-ն էլեկտրամոբիլների մատակարարման ռեկորդ է սահմանել
Տարվա ընդհանուր մատակարարումները կազմում են 936 172 միավոր, 87%-ով ավելի․․․
«Հայաստան» դաշինք. Նախատեսում ենք հանդիպել Շիրակի մարզի բնակիչների հետ
«Հայաստան» դաշինքի համամասնական ցուցակի երեք առաջնորդները միաժամանակ քարոզչություն կիրականացնեն տարբեր վայրերում...
Հրապարակվել է ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների դիտորդական առաքելության ամոփիչ զեկույցը
«Ականատես» դիտորդական առաքելությունն առաջին անգամ իրականացրել է երկարաժամկետ դիտորդություն, որի ընթացքում 35 երկարաժամկետ դիտորդներ...
Որոշ հանձնարարականներ դեռ մնում են չկատարված. ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ զեկույցը՝ 2018-ի ԱԺ ընտրությունների մասին
Զեկույցի հեղինակներն ընդգծվում է, որ կուսակցություններն ու դաշինքները հնարավորություն են ունեցել ազատ քարոզարշավ իրականացնել. միավորումներ կազմելու, խաղաղ հավաքների, արտահայտման եւ տեղաշարժի…
ԿԸՀ նախագահ. Հայաստանում ընտրական գործընթացի ժամկետի խախտումներ չեն գրանցվել
ԿԸՀ-ն սեղմ ժամկետում է նախապատրաստվել արտահերթ խորհրդարանական ընտրություններին, ասել է Տիգրան Մուկուչյանը...
ՍԴ-ում ընտրությունների արդյունքների բողոքարկումը Հայաստանի ընտրական մշակույթի մաս էր. ԿԸՀ
Նա նշեց, որ սահմանադրական վիճարկման փուլում անգամ դեպքեր են եղել,երբ ոչ միշտ է պատշաճ ապացուցողական բազա ներկայացվել....
Ամենաշատ