News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Հայաստանն ԱՄՆ-ից սպառազինություն գնելու առաջարկ չի ստացել: Այս մասին ՏԱՍՍ-ի հետ հարցազրույցում հայտարարել է Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը՝ մեկնաբանելով ԱՄՆ նախագահի խորհրդական Ջոն Բոլթոնի հայտարարությունը Հայաստանի կողմից ամերիկյան սպառազինություն ձեռք բերելու մասին եւ  վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի արձագանքն այն մասին, որ ձեռնտու առաջարկ ստանալու դեպքում հայկական կողմը կքննարկի նման հնարավորությունը:

Նրա խոսքով՝ Հայաստանը ոչ մի առաջարկ չի ստացել: «Դրանից բացի, մեր երկիրը գտնվում է չափազանց զգայուն տարածաշրջանում, որտեղ չկարգավորված հակամարտություն կա, եւ խաղաղության ու կայունության, ինչպես նաեւ խաղաղության հաստատմանը նպաստող մթնոլորտին հասնելը մեզ համար չափազանց կարեւոր հարցեր են: Նման պայմաններում սպառազինության մրցավազքը ծայրահեղ վտանգավոր երեւույթ է:

Երբ մենք մեր գործընկերներին դժգոհություն ենք հայտնում Ադրբեջանին զենք վաճառելու հետ կապված, շեշտում ենք, որ չենք կարող այդ փաստին վերաբերվել որպես բիզնես գործարքի, այլ որպես զենքի, որը կոնկրետ մեր հայրենակիցների, մեր զինվորների, քաղաքացիական բնակչության կյանքն է խլում: Այնպես որ, մեր տարածաշրջանում նման պայմաններում սպառազինության մրցավազքը միանգամայն վտանգավոր է:

Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն առաջին հերթին մարդկանց է առնչվում, խոսքը 150 հազար մարդու ֆիզիկական անվտանգության մասին է, եւ մենք արել ենք եւ կանենք հնարավոր ամեն ինչ նրանց գոյատեւման պատշաճ անվտանգության ապահովման համար:

Բնականաբար, ոչ ոք չի կարող կասկածի ենթարկել որպես այս մարդկանց անվտանգության երաշխավոր գործելու մեր մարտունակությունն ու վճռականությունը: Միաժամանակ, մեկ անգամ եւս հատուկ շեշտում եմ հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանը Հայաստանի հանձնառությունը»,- նշել է Մնացականյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՄՆ գյուղատնտեսության դեպարտամենտի և Կանզասի պետհամալսարանի ներկայացուցիչներն այցելել են Հայաստանի ՆԳՆ
Մայիսի 7-ին ՆԳ նախարարի տեղակալ Դավիթ Համբարյանն ընդունել է ԱՄՆ...
Փաշինյանը 7 օրով ԱՄՆ է գործուղում Գեւորգ Պապոյանին. Նա մրցունակության փոխանակման ծրագրի է մասնակցելու
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի...
Վահագն Խաչատուրյանը մեկնում է ԱՄՆ
Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ նախագահի աշխատակազմից...
ԱՄՆ-ն Հայաստանի կողքին է` իր ինքնիշխանության ամրապնդման գործում. Մայքլ Քարփենթերը՝ ՀՀ ԱԺ պատգամավորներին
Քարփենթերը ողջունել է Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման...
Պապիկյանը ԱՄՆ դեսպանի հետ քննարկել է պաշտպանության ոլորտում համագործակցության զարգացման հեռանկարները
ՀՀ-ն և ԱՄՆ-ն երկարաձգել են զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը հակազդելու ոլորտում համագործակցության համաձայնագրի ժամկետը…
Հայ պատգամավորները ԱՄՆ-ում հանդիպել են ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, սենատոր Բեն Քարդինին
Մայիսի 1-ին ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները...
Ամենաշատ