News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Յուրահատուկ դիմանակարը գտնվել է Իսրայելի հարավում Շիվտ ազգային այգում՝ տեղեկացնում է Daily Mail-ը։

Չնայած այն բանին, որ կարմիր գույնը խունացել էր արեւից՝ պրոֆեսոր Էմմա Մաայան Ֆանարը նկարում ճանաչել է Հիսուս Քրիստոսին։

«Ես հայտնվեցի ճիշտ ժամանակին եւ ճիշտ տեղում։ Լույսը անհրաժեշտ տեղից էր ընկնում, եւ հանկարծ տեսա նրա աչքերը։ Դա Հիսուս Քրիստոսի դեմքն էր՝ խաչելու պահին»,- ասում է պրոֆեսորը։

Իրականում դիմանկարը 1920թ․ արդեն հայտնաբերվել էր հնագետների կողմից, բայց վատ պահպանվելու պատճառով դրա մասին միայն ակնարկ կար մի ամսագրում։

Մկրտությունների համար նախատեսված հին սենյակի առաստաղը զարդարող նկարը տարբերվում է նրանցից, որ մենք սովոր ենք տեսնել։ Այն կատարված է արեւելյան ոճով։ Հիսուս Քրիստոսը մորուք եւ երկար մազեր չունի։ Նրա դեմքը հարթ ածիլված է, իսկ մազերը գանգուր են։ Գիտնականները ենթադրում են, որ տարբեր մշակույթներում Քրիստոսի կերպարը կարող էր փոխվել եւ համապատասխանել այդ ժողովրդի սովորույթներին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ