News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Շերիֆ Բաթ Քաունթին հայտնել է, որ Քալիֆորնիայում անտառային հրդեհի հետեւանքով 1011 մարդ համարվում է անհայտ կորած, փոխանցում է NBC News-ը:

Նշվում է, որ այս ցուցակում որոշ անուններ կարող էին կրկնված լինել: Մասնագետները հիմա դա ստուգում են:

Շերիֆի հաշվետվության համաձայն՝ աղետի զոհերի թիվը հասել է մինչեւ 71-ի:

Հրշեջ ծառայությունից հայտնել են, որ հրդեհն ընդգրկել է 146 հազար ակր հող: Հրդեհը 50 տոկոսով է տեղայնացվել:

Նոյեմբերի 8-ին սկսված Քեմփ անտառային հրդեհը Քալիֆորնիա նահանգի պատմության մեջ ամենամահաբերն է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ