News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Նորագույն պատմության մեջ մեր պառլամենտում ամենամեծ խայտառակությունն էր, երբ քաղաքական ուժերը մերժեցին կաթողիկոսին տրամադրել պաշտպանություն։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 17-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀԿ ԳՄ անդամ Սամվել Նիկոյանը։ 

«Մեր պառլամենտում ամենամեծ խայտառակությունն էր, ամենասեւ օրերն էին եւ ամոթալի քվեարկությունն էր, որը տեղի ունեցավ։ Այսօր փառաբանվում են կրոնական եւ սեռական փոքրամասնությունները: Սոցցանցերում համատարած հայհոյանք է,  մեկնաբանությունները պոռնոֆիլմերից չեն տարբերվում: Այս միջավայրում պետք է լինեն մարդիկ, որոնք ադեկվատ վարքագիծ պետք է դրսեւորեն»,-ասաց նա։

Հարցին, թե ինչն է պատճառը, որ եկեղեցին հիմա է հարձակման ենթարկվում, Նիկոյանը նշեց, որ  վերջին իրադարձությունների արդյունքում ՀՀ-ում գործում է ամենաթողությունը:

«Դա մեր երկրում վերջին իրադարձությունների հետեւանք էր եւ ուղղորդված էր քաղաքական առումով: Կարեն Պետրոսյանը նշանակվեց Գյումրիի տնտեսագիտական համալսարանի ռեկտոր: Պատահակա՞ն է: Որեւէ բան պատահական չէ: Նրան պարգեւատրեցին իր արած գործողությունների համար»,-ասաց նա:

Սամվել Նիկոյանի կարծիքով՝ կաթողիկոսի հրաժարականը պահանջողները պատահական մարդիկ չեն. «Նրանք տարիներ շարունակ սնվել են գրանտներով: Կան քաղաքական ուժեր, որոնք դեմ են կաթողիկոսին պաշտպանություն տրամադրելուն այն ժամանակ, երբ դրա իրական անհրաժեշտությունը կա: Հայ առաքելական եկեղեցուն այսօր պետք է պաշտպանել սեռական եւ կրոնական փոքրամասնություններից: Եթե այսօր նրա վրա կան հարձակումներ նման փոքրամասնությունների կողմից, ապա քաղաքական ուժը պետք է պաշտպանի նրան: Եթե տեսնում ենք սեռական փոքրամասնությունների խրախճանք, ապա մեր դիրքորոշումը հստակ պետք է լինի»:

Նշենք, որ նախօրեին ԱԺ-ում չընդունվեց «Հանրապետական» խմբակցության այն օրինագիծը, որով առաջարկվում էր Ամենայն հայոց կաթողիկոսին հատուկ պահպանության տակ առնել եւ նրա անվտանգությունն ապահովել:

Տպել
Ամենաշատ