Վրաստանում Հայաստանի դեսպանատնից ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ նոյեմբերի 19-ին՝ մինչեւ ժամը 14:00-ն, ձնամաքրման աշխատանքներ իրականացնելու եւ ճանապարհի լայնացման աշխատանքների համար Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ կլինի տրանսպորտային բոլոր միջոցների համար։
Ձյան տեղումներն այս պահին դադարել են եւ ճանապարհի լայնացման նպատակը նաեւ բեռնատարների երթեւեկություն ապահովելն է։