News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին կարծում է, որ Ռուսաստանը կխոչնդոտի Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների զարգացմանը, ինչպես նաեւ Ղարաբաղի խնդրի լուծմանը: Նման կարծիք նա հայտնել է ԱՄՆ պաշտպանության փոխնախարար Վերշբոուի հետ հանդիպման ժամանակ:

Ըստ WikiLeaks-ի, այս խոսակցության մասին պաշտոնական հեռագիր է հղել ամերիկացի դիվանագետ Ջոն Բասը:

«Սահակաշվիլին կարծիք է հայտնել, որ Հարավային Կովկասում սահմանների բացումը, մասնավորապես, Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ, ինչպես նաեւ ԼՂ կարգավորման գործընթացում հնարավոր առաջընթացը հակասում է Ռուսաստանի շահերին: Ռուսաստանը ցանկացած փոխզիջման դեմ է եւ նախընտրում է, որ Հարավային Կովկասում հակամարտությունները մնան ու սահմաններն էլ չբացվեն: Սահակաշվիլին ասել է, որ Մոսկվան սպասում է, որ ԱՄՆ-ը մի կողմ քաշվի, իսկ Ռուսաստանը շարունակի աճպարարությամբ զբաղվել տարածաշրջանային հակամարտությունների հետ, որոնք շատ զգայուն են ԱՄՆ-ի համար՝ Իրան, Թուրքիա եւ Վրաստան»,- ասված է ամերիկացի դիվանագետի հեռագրում, որը հրապարակել է WikiLeaks-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ