News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Նոյեմբերի 20-ին Ստրասբուրգ կատարած աշխատանքային այցի շրջանակում ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը հանդիպում է ունեցել Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի (ԵԽԽՎ) նախագահ Լիլիան Մորի Պասքիեի հետ։

Շնորհավորելով Լիլիան Մորի Պասքիեին ԵԽԽՎ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ՝ Զոհրաբ Մնացականյանը նրան մաղթեց հաջողություններ այդ պատասխանատու պաշտոնում: Անդրադառնալով Խորհրդարանական վեհաժողովի առջև ծառացած խնդիրներին՝ ԱԳ նախարարի պաշտոնակատարն աջակցություն է հայտնել դրանց դիմագրավելու ուղղությամբ գործադրվող ջանքերին: Զոհրաբ Մնացականյանը նշել է, որ ԵԽ յուրաքանչյուր անդամ պետություն պետք է իր ներդրումն ունենա համընդհանուր եվրոպական արժեքների շուրջ համախմբված կառույցի գործունեության արդյունավետության և վարկանիշի բարձրացման գործում:

Հայաստանում տեղի ունեցած վերջին ներքաղաքական զարգացումների համատեքստում նախարարի պաշտոնակատար Մնացականյանն ընդգծել է կառավարության հանձնառությունը ժողովրդի կողմից տրված մանդատի հիման վրա շարունակելու բարեփոխումների գործընթացը, որի հերթական հանգրվանը լինելու է արդար և թափանցիկ, ժողովրդի կամքն արտահայտող ընտրությունների անցկացումը:

ԱԳ նախարարի պաշտոնակատարը ԵԽԽՎ նախագահին ներկայացրեց ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի մոտեցումները: Այս համատեքստում Զոհրաբ Մնացականյանը շեշտել է, որ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման միջազգային մանդատով օժտված միակ ձևաչափ հանդիսացող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունից դուրս հիմնախնդրի վերաբերյալ քննարկումներն այլ հարթակներ տեղափոխելու փորձերը չեն նպաստում դրա հանգուցալուծմանը՝ վնասելով տարածաշրջանում կայունության ու խաղաղության հաստատմանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ
«Գարդման, Շիրվան, Նախիջևան» համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի 32-րդ տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական...
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Ամենաշատ