News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հաքերները կարողանում են կոտրել հին iPhone-ները եւ Mac-ը՝ կեղծ կայքերի միջոցով, աննկատելի փոխելով դոմենային անվան տառը, հայտնում է «Լենտան»՝ վկայակոչելով Tencent Security Xuanwu Lab-ի կիբեռանվտանգության ոլորտի փորձագետների հայտարարությունը, որը հրապարակվել է ընկերության բլոգում:

Նրանք պնդում են, որ Safari բրաուզերի հին տարբերակներում Յունիկոդի խորհրդանշանները նույնկերպ են պատկերվում, ինչպես սովորական տառերը: Մասնավորապես՝ լատիներեն d տառը որոնման տողում կերեւա ճիշտ այնպես, ինչպես dum խորհրդանշանը: Ընդ որում՝ օգտատերերը տարբերությունը չեն նկատի եւ կեղծված հղումը չեն տարբերակի:

Սա խարդախներին թույլ է տալիս կեղծել հանրահայտ կայքերի էջերը, որոնցում օգտագործվում է d տառը՝ LinkedIn, Dropbox, Reddit, Wordpress եւ այլն:

Մասնագետների հայտնաբերած խոցելիությունը սպառնում է Apple-ի սմարթֆոնների եւ համակարգիչների տերերին, որոնց վրա տեղադրված չէ ՕՀ վերջին թարմացումը: Հնարավոր վտանգավոր սարքերի թվում նշվում են iOS 11.4.1 եւ ավելի հին iPhone-ի տարբերակները, ինչպես նաեւ iMac-ը եւ MacBook-ը՝ մինչեւ  10.13.5 macOS High Sierra-ով: Խարդախների զոհը չդառնալու համար մասնագետները խորհուրդ են տալիս ՕՀ տարբերակը թարմացնել մինչեւ ամենաարդիական տարբերակ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հենց խոսում ենք կրիպտոարժույթից, բոլորը խուճապահար ասում են՝ հեսա ամեն ինչ կքանդվի. Ես այդ գծերն անցել եմ. Փաշինյան
Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում...
Արհեստական ​​ինտելեկտը օգնել է բացահայտել Ռաֆայելի նկարի առեղծվածը
Հետազոտողները նեյրոնային ցանց են վարժեցրել՝ ճանաչելու նկարչի ոճը՝ հարվածներ, գունային գունապնակի...
Իտալական հակամենաշնորհային կարգավորիչը տուգանել է Amazon-ին 10 միլիոն եվրոյով
Բոլոր այն սպառողները, որոնք 2023 թվականին բողոքել են հաճախորդների սպասարկման այս գործելակերպից, փոխհատուցում կստանան
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը (ֆոտո)
AKNEYE տաղավարը նման չէ որևէ այլ թվային տիրույթի. այստեղ ընդգծվում է արվեստի ապագայի տեսլականը, որտեղ սահմաններ չկան...
Ինչո՞ւ են դանդաղում ԳԱԱ բարեփոխումները. Գերատեսչությունները տարիով չեն արձագանքում առաջարկներին՝  Ա. Սաղյան
ԳԱԱ–ն բարեփոխումները համակարգում ձեռնարկել է 2022 թվականից, երբ կառավարությունն առաջ  էր տանում գերազանցության կենտրոններ ստեղծելու ռազմավարությունը...
Անդրեասյանը խոստանում է՝ գիտական ​​ինստիտուտների ձևաչափը, կարգավիճակը և ինքնավարության աստիճանը կքննարկվեն
Նա պարզաբանեց, որ նպատակը բարձրագույն կրթության և գիտահետազոտական ոլորտի ​​կապերի ամրապնդումն է...
Ամենաշատ