News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

The Drive կայքը հրատարակել է ԱՄՆ նախագահի պարբերաբար կատարվող թռիչքների համար նախատեսված նոր Sikorsky VH-92 Marine One ուղղաթիռի լուսանկարները՝ հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Նշվում է, որ լուսանկարներն արվել են սեպտեմբերին Սպիտակ տան բակում վայրէջքի ժամանակ։

Ուղղաթիռի տեխնիկական բնութագրերը հայտնի չեն։ Միեւնույն ժամանակ, լրատվամիջոցը նշում է, որ մեքենան դեռեւս չի համապատասխանում անվտանգ վայրէջքի չափանիշներին։ Նրա ծանրության տակ հողը դեֆորմացվում է, իսկ վայրէջքի ժամանակ առաջացած քամին վնասում է գազոնները։

Այժմ ամերիկյան նախագահի տեղաշարժի համար օգտագործվում են VH-3D եւ VH-60N մոդելները, որոնք երկրի ղեկավարին ուղեկցում են ամենուր, անգամ եթե նա այլ տրանսպորտից է օգտվում։

Սպասվում է, որ նոր ուղղաթիռները Սպիտակ տան տրամադրության տակ կլինեն 2020 թվականից։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ