News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Կառավարությունը այսօրվա՝նոյեմբերի 22-ի իր նիստում որոշում կայացրեց ՀՀ Արագածոտնի, Լոռու, Գեղարքունիքի, Շիրակի, Սյունիքի եւ Կոտայքի մարզպետարաններին պահուստային ֆոնդից 205,706.373 հազար դրամի լրացուցիչ սուբվենցիա տարմադրել:

Հարցը ներկայացրեց Տարածքային կառավարման եւ զարգացման փոխնախարար Վաչե Տերտերյանը՝ նշելով, որ խոսքը վերաբերում է 23 համայնքներում 25 ծրագրերի:

Նա նշեց, որ Գեղարքունիքի մարզպետարանին կհատկացվի 80,239.3 հազար դրամ, Շիրակի մարզպետարանին՝ 21,875.2 հազար դրամ, Արագածոտնի մարզպետարանին՝ 26,352.7 հազար դրամ, Կոտայքի մարզպետարանին՝ 29,349.5 հազար դրամ, Սյունիքի մարզպետարանին՝ 37,013.7 հազար դրամ, Լոռու մարզպետարանին՝ 10,876.0 հազար դրամ:

Վաչե Տերտերյանը նշեց, որ արդեն հաստատված են 234 ծրագրեր, որից հավանություն է ստացել 176-ը: Նշված ծրագրային հայտերը հիմնականում ուղղված են համայնքներում կապիտալ ներդրումներին` մասնավորապես. համայնքներում փողոցների, այգիների, պուրակների, խաղահրապարակների բարեկարգմանը, համայնքային շենքերի, մշակութային տների, մանկապարտեզների, հանդիսությունների սրահների կառուցմանն ու նորոգմանը, խմելու, կոյուղու, ոռոգման ջրագծերի կառուցմանն ու նորոգմանը եւ գիշերային լուսավորության անցկացմանը:

Ծրագրերի ընդհանուր արժեքը կազմում է 726.248.290 ՀՀ դրամ եւ մրցույթների արդյունքներով այն կազմել է 532,185.760 ՀՀ դրամ, որից ՀՀ պետական բյուջեի համաֆինանսավորման մասը կազմում է 205,706.373 ՀՀ դրամ:

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ցավոք, չկարողացան այս տարի իրենց նախանշած ցուցանիշին հասնել. «Մենք 10 մլրդ դրամի խնդիր էինք դնում, բայց համայնքները պատրաստ չեն դրան, մյուս տարի էլ պատրաստ չեն լինի: Ընդամենը 3 մլրդ դրամի մասին է լինելու խոսքը»:

Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանն էլ հավելեց, որ շատ համայնքներում լավ չեն պատկերացնում այս սուբվենցիաների էությունը եւ ներկայացնում են օրինակ հանդիսությունների սրահի վերանորոգման կամ բիստրո կառուցելու ծրագրեր:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջը
Մայիսի 1-ից սկսած ներկայացված հայտերի հիման վրա ստացված դրոշմապիտակների վերաբերյալ ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների վերագրման, հաշվառման (NOVEL) էլեկտրոնային համակարգի…
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 26-ին, կազմել է...
Նախատեսվում է բարեփոխել մաքսային մարմինների կողմից գործառնությունների համար պետական տուրքի գանձման համակարգը
Առաջարկվում է նոր խմբագրմամբ շարադրել «Պետական տուրքի մասին» օրենքով...
Անապահովության գնահատման նոր համակարգով մինչև 2026-ը 20%-ով կկրճատվի նպաստառու ընտանիքների թիվը.Մկրտչյանը՝ ՀՀ նախագահին
Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել նախարարին հետևողական աշխատանքի համար և շեշտել իր պատրաստակամությունը...
Նոր կարգավորումներ` խաղային գործունեությամբ զբաղվող կազմակերպիչների հարկային պարտավորությունների կատարման համար
Վերոնշյալ օրենքների համաձայն` վիճակախաղերի, ինչպես նաև շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի ու խաղատների կազմակերպման լիցենզիա ունեցող...
Քաղաքաշինության կոմիտեում քննարկվել են խնդրահարույց նախագծեր, որ վերաբերել են շենքերի հարկայնության փոփոխությանը
Կայացել է Քաղաքաշինության կոմիտեի գիտատեխնիկական խորհրդի համալրված կազմով առաջին նիստը…
Ամենաշատ