News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

«Օրինաց երկիր» կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանը պարզաբանել է առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններին քաղաքական ուժի մասնակցության պատճառները։

Նոյեմբերի 22–ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԱԽ նախկին քարտուղարը նշեց, իր ղեկավարած կուսակցությունն առաջին օրերից սատարել է «հեղափոխության հիասքանչ գործընթացին»։

Հայտարարությունը սրանով քաղցրացնելով՝ Արթուր Բաղդասարյանն այնուհետեւ անցավ քննադատելուն։ Նրա խոսքով՝ ընտրություններն առաջին հերթին անհրաժեշտ են հեղափոխության ձեռքբերումները կապիտալիզացնելու համար, իսկ ՕԵ–ն դրանց մասնակցում է, քանի որ բավականին մտահոգված է իշխող ուժի մոտ  երկրի առաջ ծառացած խնդիրների լուծման ռազմավարության, երկրի զարգացման ծրագրի, ի վերջո՝ մասնագետների բացակայությամբ։ ՕԵ–ն վերջիններին սիրահոժար պատրաստ է տրամադրել իր շարքերից։

Հիշեցնենք, որ կուսակցությունը նախկինում բազմիցս իշխանությունների հետ կոալիցիա է կազմել, որոնց այսօր Արթուր Բաղդասարյանը համեմատեց «ավգյան ախոռների» հետ։ Բաղդասարյանը հընթացս հիշեցրեց, որ հեղափոխությունը կատարել է ժողովուրդը, իսկ Նիկոլ Փաշինյանը կարողացավ գործընթացը համախմբել։

Ներքին խնդիրները թվարկելով՝ Արթուր Բաղդասարյանը անցավ արտաքինին։ «Որպես անվտանգության հարցերին քաջածանոթ մարդ՝  ես աճող սպառնալիքներ ու մարտահրավերներ եմ տեսնում եւ դրանց հակազդելու անբավարար քայլեր ու ծրագրեր»,– հայտարարեց Բաղդասարյանը։ Նրա խոսքով՝  երկրի առջեւ ծառացել են նոր լրջագույն սպառնալիքներ ու մարտահրավերներ, իսկ այստեղ նաեւ աճող լարվածություն է առաջացել Հայաստանի ու ՀԱՊԿ–ի միջեւ, Իրանի դեմ ԱՄՆ նոր պատժամիջոցներ։

Ներկաներին բավականին «վախեցնելով»՝ Բաղդասարյանը հայտնեց, որ ՕԵ–ն ընտրություններին կմասնակցի «Օրինականություն, արդարություն եւ ապահովություն» կարգախոսով։

Հիշեցնելով օրինաստեղծ գործունեության մեջ կուսակցության «վիթխարի ավանդը»՝ Բաղդասարյանը հայտնեց, որ կուսակցությունը նոր Հայաստան կառուցելու համար 50 քայլ ունի։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Tesla-ն էլեկտրամոբիլների մատակարարման ռեկորդ է սահմանել
Տարվա ընդհանուր մատակարարումները կազմում են 936 172 միավոր, 87%-ով ավելի․․․
«Հայաստան» դաշինք. Նախատեսում ենք հանդիպել Շիրակի մարզի բնակիչների հետ
«Հայաստան» դաշինքի համամասնական ցուցակի երեք առաջնորդները միաժամանակ քարոզչություն կիրականացնեն տարբեր վայրերում...
Հրապարակվել է ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների դիտորդական առաքելության ամոփիչ զեկույցը
«Ականատես» դիտորդական առաքելությունն առաջին անգամ իրականացրել է երկարաժամկետ դիտորդություն, որի ընթացքում 35 երկարաժամկետ դիտորդներ...
Որոշ հանձնարարականներ դեռ մնում են չկատարված. ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ զեկույցը՝ 2018-ի ԱԺ ընտրությունների մասին
Զեկույցի հեղինակներն ընդգծվում է, որ կուսակցություններն ու դաշինքները հնարավորություն են ունեցել ազատ քարոզարշավ իրականացնել. միավորումներ կազմելու, խաղաղ հավաքների, արտահայտման եւ տեղաշարժի…
ԿԸՀ նախագահ. Հայաստանում ընտրական գործընթացի ժամկետի խախտումներ չեն գրանցվել
ԿԸՀ-ն սեղմ ժամկետում է նախապատրաստվել արտահերթ խորհրդարանական ընտրություններին, ասել է Տիգրան Մուկուչյանը...
ՍԴ-ում ընտրությունների արդյունքների բողոքարկումը Հայաստանի ընտրական մշակույթի մաս էր. ԿԸՀ
Նա նշեց, որ սահմանադրական վիճարկման փուլում անգամ դեպքեր են եղել,երբ ոչ միշտ է պատշաճ ապացուցողական բազա ներկայացվել....
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ