News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Beeline-ի Ստարտափ Ինկուբատորի գրասենյակում մեկնարկեց Հայաստանում Beeline-ի եւ Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանի կողմից կազմակերպված պրոդուկտի մշակման ճամբարը/product bootcamp։ Ճամբարին մասնակցության համար հայտ էին ներկայացրել 45-ից ավել թիմեր, որոնք ներկայացնում էին տարբեր նորարար տեխնոլոգիական լուծումներ առողջապահության, կրթության, բնապահպանության, գյուղատնտեսության, ֆինանսաբանկային, սպասարկման եւ այլ ոլորտների համար։

Հիմնվելով թիմերի կողմից ներկայացված գաղափարների նորարարության եւ իրագործելիության, շուկայում հնարավոր պահանջարկի եւ թիմի կազմի վրա՝ ընտրվել են 10 թիմեր, որոնք նոյեմբերի 22-ին կայացած առաջին աշխատաժողովի ժամանակ աշխատեցին Հայաստանյան տեխնոլոգիական համայնքը ներկայացնող տարբեր ընկերությունների ներկայացուցիչների հետ։ Հանդիպման ընթացքում թիմերը սովորեցին, թե ինչ է Business model canvas-ը եւ ինչպես այն պետք է պատրաստել, ինչպես նախագծել եւ կառուցել պրոդուկտի նախատիպը։  Այնուհետեւ, թիմերն ունեցան անհատական հանդիպումներ բոլոր մենթորների հետ եւ քննարկեցին իրենց պրոդուկտի հնարավոր շուկան եւ օգտատերերին, փորձեցին ուրվագծել իրենց պրոդուկտի հնարավոր հատկանիշները/features:

«Ուրախալի է տեսնել, այսքան մեծ հետաքրքրություն մեր ճամբարի հանդեպ։ Հետաքրքիր եւ հեռանկարային գաղափարների առատությունը եւ մասնակիցների ակտիվությունը շատ լավ է ստարտափ էկոհամակարգի զարգացման համար, ու հենց դա է մեր ամենամեծ նպատակը։ Ես ողջունում եմ մեր բոլոր մասնակիցներին եւ հաջողություն եմ մաղթում նրանց։ Վստահ եմ, որ այս մրցույթին մասնակցությունը շատ օգտակար փորձ կլինի նրանց համար, անկախ գրանցած արդյունքներից», - նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

«Մոտակա երկու շաբաթվա ընթացքում թիմերը կշարունակեն աշխատել իրենց կցված մենթորի հետ եւ պատրաստել պրոդուկտի առաջին նախատիպը, որն էլ կներկայացնեն դեկտեմբերի 5-ին կայանալիք դեմո օրվա ընթացքում։ «Հետագա շաբաթների ընթացքում մենք ավելի ինտենսիվ կաշխատենք թիմերի հետ պրոդուկտների արդեն առաջին նախատիպերի վրա, որոնց միջոցով հնարավոր կլինի ավելի հստակ եւ պատկերավոր ցույց տալ, թե ինչպիսին է լինելու իրենց պրոդուկտը»,- նշեց Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի տնօրեն Արտաշես Վարդանյանը։

Տեխնոլոգիական ճամբարի շրջանակում ընտրված լավագույն երկու թիմերին կտրամադրվի 1,5 միլիոն ՀՀ դրամի չափով ֆինանսական միջոցներ՝ իրենց գաղափարը մեկ քայլ առաջ տանելու եւ պրոդուկտի նախատիպի վերածելու համար։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բնության հանդեպ հոգատարությունը սկսել ենք մեզնից․ Team Telecom Armenia
Էներգաարդյունավետ լուծումների ներդրում...
Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը
Վերապատրաստման ծրագրի ավարտին թիմերին կներկայացվի իրական բիզնես խնդիր, որը պետք է լուծել...
ԲՏԱ նախարարն այցելել է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց», ներկայացրել նորանշանակ գլխավոր տնօրենին
Հաջողություն եմ մաղթել նորանշանակ տնօրենին և վստահությունս հայտնել, որ...
Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը
Ընկերությունն ամբողջ տարվա ընթացքում լրջագույն արդիականացման աշխատանքներ է իրականացնելու...
Ucom-ը հանդես է եկել նոր փաթեթի առաջարկով
Այս ակցիայից օգտվելու համար անհրաժեշտ է բաժանորդագրվել մինչև 2024 թ․ մայիսի 31-ը ներառյալ...
Team-ի նոր սերնդի ցանցը Աշտարակում է (ֆոտո)
Տիեզերական արագության ինտերնետ ապահովող այս ցանցն այժմ հասանելի է Աշտարակ քաղաքի ավելի քան 8000 տնային տնտեսության...
Ամենաշատ