Այսօր՝ նոյեմբերի 22-ին կկայանա «Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա հեռուստամարաթոնը,որի շրջանակներում հանգանակված միջոցներով շարունակվելու են Արցախի զարգացման ծրագրերը:
Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնից:
Ինչպես ամեն տարի, այս տարի ևս Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորական կազմն ու աշխատակազմը ակտիվորեն մասնակցում են հեռուստամարաթոնին՝ նվիրաբերելով 1 400 000 ՀՀ դրամ:
Նշենք, որ նախորդ տարի ԱՀ ԱԺ կողմից հիմնադրամին է նվիրաբերվել 1 350 000 ՀՀ դրամ: