News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 02
Տեսնել լրահոսը

Անձին չի կարելի պահել կալանքի տակ այն մտավախությամբ, որ կարող է վենդետա լինել։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասաց գեներալ Մանվել Գրիգորյանի պաշտպան Լեւոն Բաղդասարյանը՝ արձագանքելով ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը։

Նշենք, որ այսօր՝ նոյեմբերի 23-ին, լրագրողների հետ զրույցում վարչապետի պաշտոնակատարը ասել էր.

«Իսկ բոլորը համոզվա՞ծ են, որ եթե Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը փոխվի, նրա նկատմամբ վենդետա տեղի չի ունենա»։

Լեւոն Բաղդասարյանի կարծիքով՝ երկրում հնարավոր վենդետայի պատասխանատուն գործող իշխանությունն է.

«Եթե երկրում կա վենդետա, ապա դրա ուղղակի կրողը պետք է լինի երկրի բարձրագույն իշխանությունը։ Անձին չի կարելի պահել կալանքի տակ այն մտավախությամբ, որ կարող է վենդետա լինել»,–ասաց նա։

Նա նշեց, որ ներպետական օրենսդրությամբ սահմանված են անձին կալանքի տակ պահելու հիմքերը, որոնք, ըստ նրա, Մանվել Գրիգորյանի պարագայում բացակայում են։

 Անդրադառնալով Փաշինյանի այն հայտարարությանը, թե իր ձեռքի տակ չկա փաստ, որ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակն անհամատեղելի է կալանքին, Բաղդասարյանն ասաց.

«Երեւի պարոն վարչապետին ճիշտ չեն զեկուցել. կա  համապատասխան բժշկական տեղեկանք, որ նրա մոտ բացասական դինամիկա է գրանցված, եւ անձին նման պայմաններում կալանքի տակ պահելը պարզապես հակացուցված է»։

Պաշտպանը հույս հայտնեց, որ օբյեկտիվ քննության արդյունքում իր պաշտպանյալի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը կփոխվի։

Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը կալանավորվել է հունիսի 19-ին`Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մարինե Մելքոնյանի որոշմամբ: Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու եւ նրա կնոջ` Նազիկ Ամիրյանի, դստեր` Այծեմնիկ Գրիգորյանի, Էջմիածին քաղաքի բնակիչներ Սեյրան Ազարյանի, Արմեն Հակոբյանի եւ այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ իրեն պատկանող առանձնատներում պահելու համար, ինչպես նաեւ՝ մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ յուրացման եղանակով իր վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափով ուրիշի գույք հափշտակելու համար:

Խոսքը ապրիլյան պատերազմի օրերին ուղարկված օգնությունը յուրացնելու մասին է:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կոլումբիայի դատախազները բռնագրավել են նարկոբարոն Պաբլո Էսկոբարի եղբոր ունեցվածքը
Նրա խոսքով՝ բռնագրավված գույքը գնահատվում է 4,77 մլրդ կոլումբիական պեսո (1,2 մլն դոլար)...
Դատախազությունը ցմահ բանտարկություն է պահանջել օրենքով գող Շիշկանի համար
Ցմահ բանտարկություն օրենքով գող Օլեգ Մեդվեդեւի համար...
Իտալիայում ձերբակալել են թուրքական հանցավոր խմբավորման պարագլուխ Բարիշ Բոյունին
Հատկանշական է, որ Բոյունը, որը մեղադրվում է զինված հանցախումբ կազմակերպելու մեջ...
Իսպանիայում 50 միլիոն եվրոյի 25 տոննա հաշիշ է առգրավվել
Նրանց խոսքով՝ թմրանյութը թաքցված է եղել Մարոկկոյից ժամանած բեռնատարում...
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Ամենաշատ