News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Ստուգումների ընթացքում պետական միջոցների յուրացման դեպքեր են հայտնաբերվել։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 24-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը։  

Նրա խոսքով՝ պետբյուջե է վերադարձվել մոտ 2 մլն դոլար. «Քննություն է ընթանում, եւ սա դեռ ավարտը չէ։ Մենք ուշադիր կհետեւենք բոլոր ծասերին»,–հայտարարեց նա։

Միաժամանակ, ինչպես նշել է նախարարի պաշտոնակատարը, իր ղեկավարած գերատեսչությունում շատ խիստ կհետեւեն շինարարական աշխատանքների որակին եւ կապահովեն պատշաճ հսկողություն ցեմենտի ու ասֆալտի որակի նկատմամբ։

Ընդհանուր առմամբ, Արշակյանի փոխանցմամբ, 2018 թվականին պետբյուջեից ճանապարհաշինական աշխատանքների համար նախատեսվում է հատկացնել 6.4 մլրդ դրամ, սակայն լրացուցիչ հատկացվել է 2.5 մլրդ դրամ։

«Այս միջոցներից մեզ հաջողվել է տնտեսել 2 մլրդ դրամ, որոնք ուղղվել են լրացուցիչ 14 կմ ճանապարհի վերանորոգմանն ու կառուցմանը, իսկ շուրջ 1 մլրդ դրամ վերադարձվել է պետբյուջե։ Արդյունքում վերանորոգվել է շուրջ 133.9 կմ ճանապարհ»,–հայտնեց նա։

Նախարարի պաշտոնակատարը նշեց, որ անորակ ճանապարհային աշխատանքների պատճառով պետությունը՝ ի դեմս կառավարության, իսկ մասնավորապես, ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը հարկադրել է այդ աշխատանքները իրականացրած ընկերություններին փոխհատուցել պատճառված վնասը, որոնք այդ ընկերությունների համար 300 մլն դրամ են արժեցել։

Նախարարը հավելեց նաեւ, որ, ընդհանուր առմամբ, վերանորոգվել է  62 կմ երկարությամբ 10 ճանապարհ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
5,3 մլրդ դրամ հատկացվեց մոտ 26,2 կմ ճանապարհի նորոգման և 19 օբյեկտի կառուցման ավարտի համար
ՏԿԵՆ-ի միջոցներից 3,6 միլիարդ դրամ, իսկ ընդհանուր ճանապարհների համար հատկացված...
ՏԿԵ փոխնախարարի և ԱԶԲ պատվիրակության քննարկման առանցքում է եղել Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման ծրագիրը
Կողմերը քննարկել են երկկողմ փոխգործակցության ընդլայնման հնարավոր...
Լարսը փակ է բեռնատարների համար
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ…
ԱԶԲ ներկայացուցիչների հետ քննարկվել են Հյուսիս-հարավի՝ հարավային հատվածում նախատեսվող ծրագրերը
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամում ապրիլի 16-ին տեղի է ունեցել...
Դեսպանը Հայաստանն անվանել է «Իրանի շնչուղին դեպի հյուսիս»
Դեսպանը պարզաբանեց, որ Իրանը Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես երեք միլիոնանոց շուկա, այլև որպես հարթակ...
Իրանի դեսպանի հետ քննարկվել է տարանցիկ բեռնափոխադրումների համար ճանապարհային հարկերը զրոյացնելու հարցը
Փոխնախարարը շնորհակալություն է հայտնել երկկողմ արդյունավետ համագործակցության համար…
Ամենաշատ