News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

SpaceX ընկերության հիմնադիր Իլոն Մասկը կարծում է, որ 70 տոկոս հավանականությամբ կարող է Մարս ուղեւորվել, հաղորդում է DW-ն՝ վկայակոչելով Anxios կայքում Մասկի հարցազրույցին:

Ներդրողը ենթադրել է, որ SpaceX-ի մշակած նոր  բազմաթիրախային հրթիռ կրիչների գործարկմամբ նման արշավը հնարավոր կլինի արդեն 7 տարուց, իսկ մեկ զբոսաշրջիկի տոմսը չի գերազանցի մի քանի հարյուր հազար դոլարը:

«Մենք վերջերս մի քանի բացահայտումներ արեցինք, որոնք ինձ ոգեւորում են», - հավելել է ձեռնարկատերը:

«Ես հստակ գիտեմ, թե ինչ է պետք անել: Ես խոսում են այնտեղ տեղափոխվելու հնարավորության մասին», - ընդգծեց նա:

Ընդ որում Մասկը չի բացառել, որ նման թռիչքը Երկրի ապահովված բնակչության համար կարող է յուրատեսակ փախուստ լինել Երկրում հանդիպող խնդիրներից:

«Մարսում մահանալու հավանականությունը շատ ավելի բարձր է, քան Երկրում», - ասել է նա:

Նա նշել է, որ հնարավոր է մահն անգամ տիեզերքում թռիչքի ժամանակ տեղի ունենա.

«Եվ եթե անգամ դուք հաղթահարեք այդ ամենը, պայմաններն այնտեղ շատ դաժան են... Մահանալու հավանականությունը շատ բարձր է», - կրկնել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նախարար. Հայաստանը մտադիր է տիեզերքում իր արբանյակների թիվը հասցնել երեքի
Առաջին արբանյակից ակնկալիքներն են․․․
Նոր մեթոդ կօգնի պարզել՝ կյանք կա՞ Յուպիտերի արբանյակում
NASA-ի Europa Clipper ռոբոտ-հետազոտական մեքենան նախատեսվում է Յուպիտերի Եվրոպա արբանյակ...
Պետք է ՄՏԿ-ում ուշադիր լինել բելառուսուհու հանդեպ, որպեսզի ամերիկացիները չառեւանգեն. Լուկաշենկո
Լուկաշենկոն խնդրել է ռուս տիեզերագնացին...
Bild. Հայաստանում գերմանացիները սկաֆանդրներ և տիեզերական ռոբոտներ են փորձարկում Ադրբեջանի և Թուրքիայի հետ սահմանին
Մասնագետների գնահատմամբ՝ մոտ 15 տարի կանցնի, մինչև մարդիկ առաջին անգամ ոտք դնեն Մարս...
Պուտինը հանձնարարել է զբաղվել տիեզերքում միջուկային էներգետիկ կայանք տեաղկայելու ծրագրով
Նա ասել է, որ Ռուսատանը մեծ կարողություններ ունի այս ոլորտում․․․
Չինաստանը եւ Ռուսաստանը պատրաստվում են ատոմային էլեկտրակայան կառուցել Լուսնի վրա
Չինաստանը եւ Ռուսաստանը քննարկում են Լուսնի վրա ատոմակայան կառուցելու հնարավորությունը...
Ամենաշատ