News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Մենք միջոցներ ենք ձեռնարկելու, որ Հայաստանը դառնա արդյունաբերական երկիր։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 26-ին, Թալինում «Իմ քայլը» դաշինքի նախընտրական քարոզարշավի ժամանակ իր ելույթում հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

Նա շեշտեց՝ երկրում ամենակարեւոր դասակարգը աշխատավոր դասակարգն է. «Մեր երկրում պետք է բացվեն նոր գործարաններ, որտեղ լինեն 1000, 2000, 3000 աշխատողներ։ Եվ այսօր այդպիսի մի քանի նախագծեր են քննարկվում։ Դեկտեմբերի մեջ նորանկախ Հայաստանի պատմության մեջ կբացվի առաջին գործարանը, որը կենցաղային տեխնիկա կարտադրի, այսինքն՝ օրինակ, հեռուստացույցի  հայկական բրենդ ա լինելու»,–շեշտեց նա։

Փաշինյանը փակագծեր բացեց. «3 օր առաջ ես հանդիպեցի մի ներդրողի հետ, որը 3 տեղ հսկայական գործարաններ ունի ու ինքը եկավ, ասեց, որ հեղափոխությունից հետո որոշել է գալ ու իր հայրենիքում այդ գործարանը բացել, մի երկրի անուն տվեց, ասեց՝ այնտեղ էր ուզում գործարան բացել, բայց հեղափոխությունից հետո որոշել է գալ իր հայրենիքում բացել գործարանը»։

Վարչապետի պաշտոնակատարն ընդգծեց՝ եթե ամեն ինչ նորմալ գնաց, «2019 թվականին մեր երկրի տնտեսության կերպարն է փոխվելու, որովհետեւ մեր երկիրը 2019 թվականին շատ մեծ եւ լուրջ քայլեր է կատարելու արդյունաբերական երկիր դառնալու ճանապարհին»։ 

Փաշինյանը հավելեց՝ առաջիկայում Սեւանում շաքարի գործարան է բացվելու. «8 ամիս առաջ ով ուզում էր լինի, Հայաստանում մեկը կարա՞ր շաքարի գործարան բացեր։ Ծոծրակը կտեսներ,շաքարի գործարան չէր տեսնի»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Tesla-ն էլեկտրամոբիլների մատակարարման ռեկորդ է սահմանել
Տարվա ընդհանուր մատակարարումները կազմում են 936 172 միավոր, 87%-ով ավելի․․․
«Հայաստան» դաշինք. Նախատեսում ենք հանդիպել Շիրակի մարզի բնակիչների հետ
«Հայաստան» դաշինքի համամասնական ցուցակի երեք առաջնորդները միաժամանակ քարոզչություն կիրականացնեն տարբեր վայրերում...
Հրապարակվել է ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների դիտորդական առաքելության ամոփիչ զեկույցը
«Ականատես» դիտորդական առաքելությունն առաջին անգամ իրականացրել է երկարաժամկետ դիտորդություն, որի ընթացքում 35 երկարաժամկետ դիտորդներ...
Որոշ հանձնարարականներ դեռ մնում են չկատարված. ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ զեկույցը՝ 2018-ի ԱԺ ընտրությունների մասին
Զեկույցի հեղինակներն ընդգծվում է, որ կուսակցություններն ու դաշինքները հնարավորություն են ունեցել ազատ քարոզարշավ իրականացնել. միավորումներ կազմելու, խաղաղ հավաքների, արտահայտման եւ տեղաշարժի…
ԿԸՀ նախագահ. Հայաստանում ընտրական գործընթացի ժամկետի խախտումներ չեն գրանցվել
ԿԸՀ-ն սեղմ ժամկետում է նախապատրաստվել արտահերթ խորհրդարանական ընտրություններին, ասել է Տիգրան Մուկուչյանը...
ՍԴ-ում ընտրությունների արդյունքների բողոքարկումը Հայաստանի ընտրական մշակույթի մաս էր. ԿԸՀ
Նա նշեց, որ սահմանադրական վիճարկման փուլում անգամ դեպքեր են եղել,երբ ոչ միշտ է պատշաճ ապացուցողական բազա ներկայացվել....
Ամենաշատ