News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ucom-ը հանդես է եկել ОТТ հեռուստատեսության uTV Box Մարզային եւ uTV Box բոլորի համար նախատեսված առաջարկով, որի շրջանակներում Հայաստանի այն մարզերի կամ այլ բնակավայրերի բնակիչները, ովքեր չունեն Ucom-ի ֆիքսված ինտերնետի հասանելիություն, կարող են այնուամենայնիվ վայելել Ucom-ի ցանցի հեռուստատեսային ալիքները։ Մասնավորապես՝ Հայաստանի մարզերի բնակիչները, բաժանորդագրվելով uTV Box Մարզային ծառայությանը 12 ամսով, կարող են դիտել 70 ալիք ընդամենը 2700 դրամ ամսավճարի դիմաց: Ծառայությունից օգտվելու համար սարքը տրամադրվում է առանց որեւէ վճարի եւ այն կարելի է ինքնուրույն տեղադրել: 

«Բաժանորդները կունենան երկու օրվա Catch-Up-ի հնարավորություն եւ կկարողանան օգտվել uTV Box ծառայությունից, եթե օգտագործման վայրում առկա է առնվազն 3 Մբ/վրկ արագությամբ ինտերնետ։ Ավելին, Ucom-ի ֆիքսված ինտերնետի առկա եւ նոր բաժանորդները կարող են միանալ uTV Box-ին՝ տանը երկրորդ հեռուստացույցի խնդիրը հեշտությամբ ու մատչելի կերպով լուծելու համար», - նշել է Ucom ընկերության համահիմնադիր եւ գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։

Բոլոր այն հեռուստադիտողները, ովքեր կցանկական օգտվել uTV Box-ից երկրորդ հեռուստացույց ունենալու համար, կամ էլ եթե բնակվում են Երեւանում, սակայն չունեն Ucom-ի ֆիքսված կապի հնարավորություն, կարող են բաժանորդագրվել uTV Box ծառայությանը 12 ամսով եւ ամսական ընդամենը 4000 դրամով վայելել 82 հեռուստաալիք։ Հավելենք, որ տվյալ դեպքում բաժանորդները հնարավորություն կունենան կառավարելու եթերը եւ դիտելու Արմենիա Պրեմիում մասնագիտացված հեռուստաալիքները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բնության հանդեպ հոգատարությունը սկսել ենք մեզնից․ Team Telecom Armenia
Էներգաարդյունավետ լուծումների ներդրում...
Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը
Վերապատրաստման ծրագրի ավարտին թիմերին կներկայացվի իրական բիզնես խնդիր, որը պետք է լուծել...
ԲՏԱ նախարարն այցելել է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց», ներկայացրել նորանշանակ գլխավոր տնօրենին
Հաջողություն եմ մաղթել նորանշանակ տնօրենին և վստահությունս հայտնել, որ...
Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը
Ընկերությունն ամբողջ տարվա ընթացքում լրջագույն արդիականացման աշխատանքներ է իրականացնելու...
Ucom-ը հանդես է եկել նոր փաթեթի առաջարկով
Այս ակցիայից օգտվելու համար անհրաժեշտ է բաժանորդագրվել մինչև 2024 թ․ մայիսի 31-ը ներառյալ...
Team-ի նոր սերնդի ցանցը Աշտարակում է (ֆոտո)
Տիեզերական արագության ինտերնետ ապահովող այս ցանցն այժմ հասանելի է Աշտարակ քաղաքի ավելի քան 8000 տնային տնտեսության...
Ամենաշատ