News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Նոյեմբերի 27-ին ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Հովհաննես Քոչարյանն ընդունեց Հայաստանում ԱՄՆ դեսպանության թմրամիջոցների դեմ պայքարի եւ իրավապահ համագործակցության ծրագրի տնօրեն Մայքլ Շուլմանի գլխավորած պատվիրակությանը։

Հովհաննես Քոչարյանը, ողջունելով հյուրերին, փոխանցեց ՀՀ ոստիկանության պետ Վալերի Օսիպյանի երախտիքի խոսքը՝ համագործակցության եւ Հայաստանի ոստիկանության նախաձեռնություններին աջակցելու պատրաստակամության համար։ Ոստիկանության պետի տեղակալը պատվիրակությանը մանրամասն ներկայացրեց ստեղծվելիք պարեկային ծառայության՝ պատրուլի, ինչպես եւ ճանապարհային երթեւեկության ոլորտում ներդրվելիք բալային տուգանային համակարգի մասին։

Մայքլ Շուլմանը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, ընդգծեց, որ պատրաստակամ են շարունակել համագործակցությունն ու աջակցությունը Հայաստանի ոստիկանության արդիականացմանն ու ծառայությունների որակի բարձրացմանը միտված նախաձեռնությունների կյանքի կոչմանը։

Հանդիպմանը քննարկվեցին նոր կազմավորվող պարեկային ստորաբաժանման ծառայողների վերապատրաստմանը, սպառազինությանը, համազգեստին, հատուկ տրանսպորտային միջոցներին, ինչպես եւ Հայաստանի ոստիկանության կրթահամալիրի դասախոսների ԱՄՆ-ում վերապատրաստմանը վերաբերվող հարցեր։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար
Ապրիլի սկզբին ԱՄՆ-ը հայտարարել էր միջուկային էներգետիկայի զարգացման և էներգետիկական անվտանգության ապահովման հարցում Հայաստանին աջակցելու…
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Ինձ ոգեշնչում է հայ ժողովրդի տոկունությունն ու այն ամենը, ինչ նրանք կառուցել ենք, սակայն մենք երբեք չենք կարող մոռանալ...
«Փաստ». Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից
ԱՄՆ Պետքարտուղարությունը հրապարակեց մարդու իրավունքների մասին տարեկան զեկույցը՝ շեշտելով, որ...
Դեսպան Մակունցը Վաշինգտոնի Ջոն Հոփկինսի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը խոսել է ՀՀ անվտանգային իրավիճակի մասին
Հանդիպման ընթացքում դեսպանը ուսանողներին է ներկայացրել ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության աշխատանքները, ՀՀ...
Մհեր Գրիգորյանն ու ԱՄՆ դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին
Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ամերրիկյան երկկողմ օրակարգի հարցերը...
Վաշինգտոնում շարունակվել են ՀՀ ՖՆ պատվիրակության հանդիպումները միջազգային գործընկերների հետ
Նախորդ շաբաթ Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) և Համաշխարհային...
Ամենաշատ