News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Այսօր Վրաստանում բում է ապրում միայն գործազկությունը. վրաց ժողովուրդը շուտով սովի է մատնվելու, գրում է վրացական «Բանկեր եւ ֆինանսներ» պարբերականը:

«Աշխատելու ցանկություն ունեցողների քանակը օրըստօրե շատանում է, իսկ աշխատանքի տեղավորվելը Վրաստանի կարեւորագույն խնդիրներից է մնում»,- նշում է թերթն ու շարունակում. «Վրացական կայքէջերով, ինչպես նաեւ հեռուստաընկերություններով իրենց գովազդ են անում բազմաթիվ աշխատանքի տեղավորման գործակալություններ, ընդ որում բարձր վստահություն ներշնչող:

Վրաց ժողովուրդը, խաբնվելով նրանց հմայող հայտարարություններին, այցելում են նրանց կողմից նշած հասցեներ: Հետո  գործակալության ներկայացուցիչները նրանց ջերմ ընդունելուց հետո անցկացնում են թրեյնինգներ: Յուրաքանչյուր դիմորդ գրանցվում է, անցնում է թեստավորում, իսկ վերջում մասնակցում են թրեյնինգների:Այդ ամենի համար յուրաքանչյուր ոք, ով դիմում է տվյալ գործակալությանը վճարում է 30 լարի (5000 դրամ), որից հետո գործակալությունները նրանց ընդմիշտ հրաժեշտ են տալիս»:

Թերթը նկատում է, որ գործազրկության կտրուկ աճի ֆոնին երկրում նույն արագությամբ աճում են ապրանքների գները:


!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ