News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ամերիկա չենք հայտնագործի, եթե ասենք, որ հայկական երգարվեստը, կամ այսպես կոչված շոուբիզնեսը ողբալի վիճակում է հայտնվել։ Մի քանի հարսանիքում երգած ու սկավառակ թողարկելու փող հավաքած ցանկացածն իրեն այսօր կարող է երգիչ կոչել, իսկ նրանց մշակութային երկունքի արդյունքը, այսինքն՝ «վայնասուն-երգերով» սկավառակները առավոտից մինչեւ գիշեր «նվնվում են» հատկապես հասարակական տրասպորտում։ Նրանցից ոմանք երբեմն հայտնվում են նաեւ ռադիոյում ու հեռուստատեսությունում։ Օրերս բարձր վարկանիշով երիտասարդ կոմպոզիտոր Վահրամ Պետրոսյանը էր հրավիրել, որի ընթացքում հայտարարել է, իր բարձրարվեստ երգաճաշակի, հանրաճանաչության մասին, ու սկսել է գոյութենաբանական տրամաբանական եզրահանգումներ կատարել. «Ես սիրում եմ ադրբեջանական երաժշտություն, դա նշանակում ա, որ իմ էության մեջ կա ինչ-որ բան ադրբեջանական երաժշտությունից, եւ իմ բոլոր ընգերները, ես չունեմ տենց ընգեր, ով չի սիրում ադրբեջանական երաժշտություն, նշանակում ա՝ իմ ընգերների էության մեջ կա ադրբեջանական երաժշտությունը...»։

Աբսուրդի հոսքից լրագրողները նրան ստիպված ընդհատել են։ Պետրոսյանը նշել է. «Իմ համար շատ ծիծաղելի ա, երբ որ կոնկրետ, թեկուզ ժուռնալիստները ազգապահպան դեմքի արտահայտությամբ սկսում են խոսալ երաժշտություն ինչ որ արաբականացումից կամ թուրքականացումից...»։

Պետրոսյանը պատմել է, որ մի շոույում նա տեսել է, որ դահլիճում նստած մի կին կամավոր բարձրացել է դահլիճ ու պորտապար է պարել պարուհու ու երգչուհի Նառայի հետ, ու հայտնել իր եզրակացությունը «հայ աղջիկների մեջ կա պորտապար պարելը...»։

Երիտասարդ կոմպոզիտորը նույն ասուլիսում պնդել է նաեւ, որ Առնո Բաբաջանյանի երգեը հայկական չեն, որովհետեւ «հայկական ոնց կարա լինի, որովհետեւ հայկականը ո՞րն ա, կարա՞ք պատասխանեք»։

Հետո Պետրոսյանը բացահայտել է իր համար ակնածանքով սպասված պահը, բայց միեւնույն ժամանակ, նա նշել է, որ այն ծիծաղելի է. «Գիդեք ինչի եմ շատ ծիծաղացել, որովհետեւ Արթուր Մեսչյանը մարդ ա, որը չի կարա իմ համար լինի լավ արվեստագետ, որովհետեւ լավ արվեստագետը չի կարա միանգամից բացառի նոր երգիչներին, միանգամից խաչ քաշի նրանց վրա։ Ես տեսել եմ ինտերվյուն, որտեղ նա սենց շատ առհամարհանքով խոսում էր նոր երգիչներից, ու օրինակներ էլ բերեց։ Օրինակ բերեց Արման Հովհաննիսյանից, ասեց էդ տղան էդ ի՞նչ էր երգում, էդ ո՞նց էր երգում (Մեսչյանը նշված հարցազրույցում անդրադարձել է Արման Հովհաննիսյանի «Երեւան, երեւան գնալու եմ» երգին NEWS.am խմբ.) ու ես հիմա տենց իռոնիկ կարտահայտվեմ իր վերաբերյալ, որովհետեւ տենց կաղապարված մնացել ա էդ իրա «Ուր էիր Աստված» էդ վիճակների մեջ»։

Ասուլիսի ավարտին նա խոստովանել է, որ ինքն արվեստում առաքելություն չունի։ «Ես առաքելություն չունեմ հայկական շուբիզնեսում ես ընդամենը փող եմ աշխատում ու լավ եմ աշխատում»,- ասել է երիտասարդ երգահանը՝ ու ավելացրել. «ես անում եմ նենց բաներ, որոնց մեջ շատ ճաշակ կա»։ Այս մասին Պետրոսյանին ասել են կոնսերվատորիայի «պռաֆեսըրները»։

Հրապարակման սկզբում անդրադարձ կար հարսանիքում երգողների մասին։ Բնավ որեւէ կերպ դեմ չենք նրանց, սակայն մեկ բան պետք է հստակ լինի։ Հարսանիքում, ռեստորանում, գիշերային ակումբում երգողները պետք է հասկանան, որ իրենք «հարբած պլեբսի» ծառաներն են, ու կապ չունեն արվեստի հետ, որովհետեւ «պլեբսը հաց, գինի եւ խաղեր» է պահանջում։ Իսկ երբ «պլեբսին ծառա պելեբեյը» սկսում է քննադատել դասականներին իրական արվեստագետներին ու փորձում է անհաջող համեմատություններ անել, դա արդեն նշանակում է, որ «պլեբեյն իր տեղը մոռացել է»։

 

 

 

Տպել
Ամենաշատ