News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Բաքուն ցինիկ եւ ապաբարոյական կերպով փորձում է հասնել երկու հանցագործների վերադարձին: Այս մասին ասաց Հայաստանի առաջին օմբուդսմեն, «Ընդդեմ իարավական կամայականության» հասարակական կազմակերպության նախագահ Լարիսա Ալավերդյանը՝ NEWS.am-ի խնդրանքով մեկնաբանելով քարոզչական նպատակներով գերի Արսեն Բաղդասարյանին օգտագործելու Բաքվի փորձերը:

«Նախ Արսեն Բաղդասարյանին ցանկանանք գերությունից եւ այն պայմաններից ժամ առաջ ազատվել, որոնց պայմաններում նա ստիպված է հրապարակայնորեն խոսել ամբոխի հետաքրքրասիրությունից պաշտպանվելու իր իրավունքի խախտման մասին»,- նշեց Լարիսա Ալավերդյանը: Ընդ որում նա նշեց, որ տեղի ունեցողն անսպասելի չէ նրանց համար, ովքեր խնդրով զբաղվում են, իսկ հատկապես ադրբեջանական ղեկավարությունը ողբերգական իրավիճակն օգտագործում եւ կոպտորեն քաղաքականացնում է՝ առաջ մղելու համար այն հայեցակարգը, որ Հայաստանը չի համաձայնվում գերիների, այսպես ասած, փոխանակմանը:

«Ընդհանրապես գերիների փոխանակման մասին խոսելը ապաբարոյական է: Կարելի է խոսել բացառապես քաղաքացիների վերադարձման մասին: Իրերն է հնարավոր փոխանակել»,- շեշտեց Լարիսա Ալավերդյանը:

Նա հիշեցրեց, որ Ադրբեջանը ձգտում է վերադարձնել 2 անձանց, որոնք դատապարտվել են Լեռնային Ղարաբաղի դատարանի կողմից. Դիլհամ Ասկերովը եւ Շահբազ Գուլիեւը երրորդ հանցակցի հետ կրկնակի սպանություն են կատարել, ընդ որում՝ սպանվածներից մեկն անչափահաս էր: «Նրանք Արցախում դատարանի առաջ են կանգնել եւ դատապարտվել են արցախյան օլրենքներով, որոնք միանգամայն ներդաշնակ են միջազգային քրեական իրավունքին»,- նշեց իրավապաշտպանը: Նա հավելեց, որ Լեռնային Ղարաբաղի իշխանությունները ադրբեջանական հասարակական եւ պետական կառույցներին, Ասկերովի եւ Գուլիեւի ազգականներին դատին մասնակցելու հնարավորություն են տվել, սակայն ոչ ոք չի արձագանքել:

«Սպանության համար դատապարտված երկու հանցագործներին հայերի դիմաց փոխանակելու անթաքույց, ցինիկ փորձ: Անհրաժեշտ է, որ հայ հասարակությունում սա միանշանակ ընկալվի: Ուստի ես կոչ եմ անում Արսեն Բաղդասարյանի եւ մյուս գերիներին հարազատներին ադեկվատ գնահատել իրավիճակը: Եթե կան ինչ-որ բողոքներ, դրանք պետք է Ադրբեջանի իշխանություններին, միջազգային հանրությանն ուղղել, որպեսզի ճնշում գործադրվի Ադրբեջանի իշխանությունների վրա եւ նրանք, վերջապես, ազատ արձակեն անմեղ Կարեն Ղազարյանին, Արսեն Բաղդասարյանին, Զավեն Կարապետյանին»,- ընդգծեց Լարիսա Ալավերդյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ
«Գարդման, Շիրվան, Նախիջևան» համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի 32-րդ տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական...
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Ամենաշատ