News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայաստանը պետք է չեզոքություն պահպանի հակաիրանական պատժամիջոցների հարցում: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց քաղաքագետ Կարինե Գեւորգյանը:

Փորձագետը հիշեցրեց, որ Հայաստանի համար դժվարին տարիներին Իրանը երիտասարդ պետության համար կյանքի ճանապարհ էր: Ուստի, Գեւորգյանի խոսքով, հիմա օբյեկտիվ հարաբերությունները խաթարել ստիպելու փորձերը հակաամերիկյան զգացումներ են առաջացնում անգամ նրանց մոտ, ովքեր ամենեւին ռուսամետ տրամադրություններ չունեն: «Ես կցանկանայի, որ Հայաստանը չեզոքություն պահպաներ եւ Իրանի հետ հարաբերությունները չփչացներ, որովհետեւ դա երկար կհիշվի եւ ոչ վեհանձն քայլ կլինի»,- նշեց Կարինե Գեւորգյանը:

Պատասխանելով Իրանում գունավոր հեղափոխություններին նման գործընթացների հնարավորության մասին հարցին՝ քաղաքագետը նշեց, որ սկզբունքորեն միշտ ամեն տեղ ամեն ինչ կարող է տեղի ունենալ: Սակայն փորձագետը նման հեռանկարներին երկյուղով է վերաբերվում՝ իրանցիները բուռն են արձագանքում ճակատային «հարձակման» փորձերին եւ պատասխան են տալիս, հասարակությունն էլ համապատասխանաբար համախմբվում է: «Ամերիկացիները փորձում էին Իրանը փակ երկիր ներկայացնել, իսկ դա այդպես չէ: Իրանցիները սովորում են, ուղեւորություններ կատարում եւ ամեն ինչ հասկանում են: Եվրոպայի եւ Ամերիկայի նկատմամբ ոչ մի պատրանք չունեն անգամ լուսավորյալ անձինք, որոնք անչափ քննդատաբար են վերաբերվում աստվածապետությանը, Արեւմուտքի հանդեպ վերաբերմունքը հոռետեսական է: Նրանք չեն հենվի արտաքին ուժերի վրա: Միաժամանակ, նկատեք, որ Իրանի իշխանությունները շատ կոռեկտ են արձագանքում հասարակության մեջ եղած բողոքներին: Ինչպես ասել է Ռոհանին, Իրանի հասարակությունը բողոքելու իրավունք ուն: Այսինքն՝ գոլորշին են բաց թողնում: Նրանք չեն թաքցնում դժգոհությունների առկայությունը: Հույս ունեմ, որ իրանցիները կդիմանան, դա շատ կցանկանայի»,- եզրափակեց Կարինե Գեւորգյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Այս պահին Իրանի հետ նոր գազամուղի կառուցման տարբերակ չի քննարկվում, դրա կարիքը այս պահին չկա. Թունյան
Մենք խոսում ենք քաղաքական հարցի մասին, եւ ասում ենք՝ եթե անհրաժեշտ լինի ու Հայաստանի համար նպատակահարմար լինի այլ աղբյուրներից գազ գնել, ավելի էժան…
Մհեր Գրիգորյանը և Իրանի դեսպանն անդրադարձել են ՀՀ–Ադրբեջան պետական սահմանի սահմանազատման վերջին զարգացումներին
Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-իրանական հարաբերությունների երկկողմ օրակարգի հարցերը...
Հայաստանը Թավրիզում գլխավոր հյուպատոսություն է հիմնում
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում լրացում կատարեց Իրանում…
Եվրոպան պետք է հասկանա, որ ՀՀ-ի և Իրանի միջև հարաբերություններն ուղղված չեն որևէ մեկի դեմ. Արմեն Գեւորգյանը՝ ԵԽԽՎ-ում
Արմեն Գևորգյանի ելույթը ԵԽԽՎ գարնանային նստաշրջանում ապրիլի 18-ին...
Դեսպանը Հայաստանն անվանել է «Իրանի շնչուղին դեպի հյուսիս»
Դեսպանը պարզաբանեց, որ Իրանը Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես երեք միլիոնանոց շուկա, այլև որպես հարթակ...
Հայաստանի և Իրանի միջև ապրանքաշրջանառությունը մի քանի տարիների ընթացքում աճել է 2-3 անգամ. դեսպան
Դիվանագետն ասաց, որ Իրանն ու Հայաստանը լավ պայմանավորվածություններ են ձեռք բերել փոխադրումների ոլորտում...
Ամենաշատ