News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Իրանը չի կարող հավերժ նստել եւ սպասել Եվրամիության կողմից խոստացված, այսպես կոչված, հատուկ նշանակության մեխանիզմին (Special purpose vehicle, SPV)՝ Իրանի հետ հաշվարկների համար։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳ փոխնախարար Աբաս Արակչին՝ տեղեկացնում է ԻՌՆԱ-ն։

Նրա խոսքերով՝ չնայած ԱՄՆ-ի ճնշումներին, Եվրոպական միությունը շարունակում է ջանքեր գործադրել Իրանի հետ հաշվարկների ֆինանսական մեխանիզմ ստեղծելու ուղղությամբ։ Արակչին նշել է, որ ԵՄ-ին շատ ժամանակ է հարկավոր հատուկ նշանակության մեխանիզմ ստեղծելու համար, իսկ Իրանը չի կարող հավերժ սպասել։ «Իրանը շարունակում է բանակցությունները Ռուսաստանի, Չինաստանի եւ եվրոպական երկրների հետ, որպեսզի պահպանի միջուկային ծրագրի Համատեղ համընդգրկուն գործողությունների պլանը»,- ասել է Արակչին՝ ընդգծելով, որ Թեհրանը այն դեպքում կշարունակի պահպանել միջուկայի ծրագրին վերաբերող պայմանները, երբ Եվրոպական միությունը ապահովի նրա շահերը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵԽ-ն դեմ է արտահայտվել Վրաստանի հետ անդամակցության բանակցություններին՝ օտարերկրյա գործակալների մասին օրենքի պատճառով
Բանաձևին կողմ է քվեարկել 425 պատգամավոր, դեմ՝ 25, ձեռնպահ՝ 30...
Եվրախորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում դադարեցնել էներգետիկ ոլորտում Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունը
Բացի այդ, բանաձևում նշվում է, որ Ադրբեջանում շարունակվող մարդու իրավունքների խախտումները անհամատեղելի են այդ երկրում COP29 համաժողովի նախապատրաստման հետ
Եվրախորհրդարանը հաստատել է 10 հազար եվրո կանխիկ վճարումների սահմանաչափը
Հաղորդվում է, որ Եվրամիության ամենավտանգավոր հանցավոր խմբավորումների ավելի քան մեկ երրորդը իրենց եկամուտները լվանում են անշարժ գույքի միջոցով
Թուրքիան հրաժարվել է ԵՄ-ին տվյալներ տրամադրել ներգաղթյալներին հատկացված 530 միլիոն եվրոյի օգտագործման մասին
Թուրքիան, իր հերթին, խոստացել է կանգնեցնել ներգաղթյալներին...
ԵՀ-ն Կիևին 1,5 միլիարդ եվրոյի չափով օգնության հերթական մասնաբաժինն է փոխանցել
Եվրահանձնաժողովը Ուկրաինային է փոխանցել արտակարգ ֆինանսավորման երկրորդ մասնաբաժինը
Ադրբեջանը եւ Ռուսաստանը սպառնալիքների եւ ապատեղեկատվության արշավ են կազմակերպել ՀՀ դեմ. Ալեն Սիմոնյան
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ համաժողովի ուշադրության կենտրոնում Ուկրաինա…
Ամենաշատ