News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Մենք ընդհանրապես չպետք է շահարկենք Հայաստան – Արցախ հարաբերությունները: Բոլորիս պարտքն է, այդ թվում՝ ամենքս իր տեղում, մեր միասնականությունը ամրապնդելու՝ Հայաստան-Արցախ-Սփյուռք, և կարևորագույն մարտահրավերների մասին չմոռանալը: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է ԼՂ նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանը՝ արձագանքելով նախօրեին վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որով նա կոչ էր անում Բակո Սահակյանին «կարգի հրավիրել» կառավարության աշխատակիցներին, որպեսզի նա չմեկնաբանի Հայաստանում տեղի ունեցող ներքաղաքական զարգացումները:

«Դա վտանգներն են, որոնք գալիս են Ադրբեջանի կողմից: Եվ երբևիցե չենք փորձել խարխլել մեր հայկական միասնականությունը: Հետևաբար ես կոչ եմ անում հատկապես լրատվամիջոցներին չշահարկել մեր հայկական միասնականությունը․․․ Մեզ համար գերագույն արժեք է մեր հայոց պետականությունը, մեր միասնականությունը»,– ասել է Բաբայանը:

Բաբայանն ընդգծել է է, որ իրավիճակը պետք չի շահարկել, գործընթացները՝ բարդեցնել:

«Կան տարբեր ուժեր, որոնք շահարկում են, չէ՞: Ասենք, մեկը դուրս է գալիս, ինչ-որ բաներ է խոսում՝ լինի դա Արցախում, թե այլ տեղից: Էստեղ մարդիկ կան, որ պղտոր ջրում ուզում են ձկներ որսալ: Թույլ չենք տալու»,– ասել է նա:

Հարցին՝ հնարավո՞ր են արդյոք պաշտոնանկություններ, պաշտոնյաների հրաժարականներ, Բաբայանը պատասխանել է. «Այն բոլոր պաշտոնյաները, ովքեր կխախտեն օրենքը, այն բոլոր պաշտոնյաները, ովքեր իրենց գործունեությամբ խախտում են մեր միասնականությունը և իրենց պրոֆեսիոնալ որակներով չեն համապատասխանի զբաղեցրած պաշտոններին, բնական է, որ նման պաշտոնյաները պիտի դուրս գան, և ուրիշները գան»:

Հարցին, արդյոք Հայաստանից պաշտոնյաներ այցելե՞լ են Լեռնային Ղարաբաղ՝ այս հարցի շուրջ քննարկումներ կազմակերպելու նպատակով, Բաբայանը պատասխանել է. «Հայաստանի Հանրապետությունից այցելում են պաշտոնյաներ, բայց այլ հարցերի շուրջ: Օրինակ, այստեղ է եղել ոստիկանապետը, մենք սպասում ենք, հիմա կլինի հանդիպում Շավարշ Քոչարյանի հետ և այլ պաշտոնյաների․․․ Բայց այն [այցերը] համագործակցության շուրջ է, այցելում են, ինչպես միշտ, Հայաստանի Հանրապետության պաշտոնյաներ․․»։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Tesla-ն էլեկտրամոբիլների մատակարարման ռեկորդ է սահմանել
Տարվա ընդհանուր մատակարարումները կազմում են 936 172 միավոր, 87%-ով ավելի․․․
«Հայաստան» դաշինք. Նախատեսում ենք հանդիպել Շիրակի մարզի բնակիչների հետ
«Հայաստան» դաշինքի համամասնական ցուցակի երեք առաջնորդները միաժամանակ քարոզչություն կիրականացնեն տարբեր վայրերում...
Հրապարակվել է ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների դիտորդական առաքելության ամոփիչ զեկույցը
«Ականատես» դիտորդական առաքելությունն առաջին անգամ իրականացրել է երկարաժամկետ դիտորդություն, որի ընթացքում 35 երկարաժամկետ դիտորդներ...
Որոշ հանձնարարականներ դեռ մնում են չկատարված. ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ զեկույցը՝ 2018-ի ԱԺ ընտրությունների մասին
Զեկույցի հեղինակներն ընդգծվում է, որ կուսակցություններն ու դաշինքները հնարավորություն են ունեցել ազատ քարոզարշավ իրականացնել. միավորումներ կազմելու, խաղաղ հավաքների, արտահայտման եւ տեղաշարժի…
ԿԸՀ նախագահ. Հայաստանում ընտրական գործընթացի ժամկետի խախտումներ չեն գրանցվել
ԿԸՀ-ն սեղմ ժամկետում է նախապատրաստվել արտահերթ խորհրդարանական ընտրություններին, ասել է Տիգրան Մուկուչյանը...
ՍԴ-ում ընտրությունների արդյունքների բողոքարկումը Հայաստանի ընտրական մշակույթի մաս էր. ԿԸՀ
Նա նշեց, որ սահմանադրական վիճարկման փուլում անգամ դեպքեր են եղել,երբ ոչ միշտ է պատշաճ ապացուցողական բազա ներկայացվել....
Ամենաշատ