News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 19
Տեսնել լրահոսը

Չինական նեյրոկենսաբաններին հաջողվել է մշակել ալգորիթմ, որը կարողանում է վերստեղծել նկարված պատկերները պիքսելային գրաֆիկական ձևով, հաղորդում է Planet Today-ը:

Նախագծի շրջանակներում նոր մեթոդիկայի միջոցով նեյրոցանցերին սովորեցրել են ձեռքով չձևավորել սովորական պլանի և պիքսելային կադրերի զուգակցված ալիքները:

Նմանօրինակ գրաֆիկական մոտեցումը վերջին շրջանում մեծ պահանջարկ էլ վայելու՝ կիրառվելով վիդեոխաղերում: Հաճախ նմանօրինակ պատկերները ստեղծվում էին առանձին պիքսելային տարրերից: Իրական պատկերի հիման վրա ստեղծված պատկերը մշակվում է որոշակի մեթոդիկայով. նվազում են կարգավորումները՝ պահպանելով հիմնական կառուցվածքն ու  կարևոր հանգույցները: Ողջ գործընթացը գրաֆիկական խմբագրի կողմից մեծ ջանքեր և շատ ժամանակ է պահանջում:

Իսկ չինական փորձագետներին հաջողվել է ամբողջ այդ գործընթացն ավտոմատացնել՝ մշակելով նոր, երկու ուղղությամբ աշխատող ալգորիթմ, որը կազմված է 3 նեյրոցանցերից: Բնօրինակն հայտնվում է GridNet ցանցում, որն ստեղծում է երեք պատկերներ: Այնուհետև ամբողջ նյութը փոխանցվում է PixelNet-ին, որը փոխակերպում է ամբողջը պիքսելային գրաֆիկայի մեջ: Եվ, վերջապես, DepixelNet-ում ստացված նյութն ամբողջացվում է՝ հիշեցնելով բնօրինակը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Yandex Armenia-ն մեկնարկում է նոր բարեգործական մեխանիզմ
Աջակցությունն սկսելու համար Yandex Go հավելվածի օգտատերերը «Օգնենք միասին»  բաժնում ընտրում են գումարի չափը՝ 10, 30, 50, 100 կամ 500 դրամ...
ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը մասնակցել է EUROSATORY միջազգային ցուցահանդեսին
Նախարարը հանդիպել է հայկական և միջազգային ընկերությունների...
«ՍոֆթԿոնստրակտ» տեխնոլոգիական ընկերություն է այցելել Մալթայի էկոնոմիկայի նախարարը
Նրանց ուղեկցությամբ պարոն Շկեմբրին շրջայց է կատարել ընկերության գլխամասային մասնաշենքում...
Ստեղծվել է շան հաչոցը մարդկային լեզվի թարգմանելու միջոց
Արհեստական բանականության նոր գործիքը ընդլայնում է շան հաչոցի լեզուն հասկանալու հնարավորությունը...
ԱՄՆ-ում ստեղծել են նոր էլեկտրական հեծանիվ, որը կարող է ժամում 130 կիլոմետր արագություն բացել
Ամերիկյան ընկերությունը նոր էլեկտրական հեծանիվ է ստեղծել...
Գիտնականները ստեղծել են «ուտելի» եւ խոսող ռոբոտ
Ներկայացվել է առաջին «ուտելի» ռոբոտը...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ