News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Բելառուսի մայրաքաղաքում դեկտեմբերի 5-6-ին ԱՊՀ Գործկոմի կենտրոնակայանում նախատեսված է փորձագիտական խմբի նիստը, որի օրակարգում է ընդգրկված կյանքի որակի նորմատիվների նախագծի համաձայնեցումը: Այս մասին հայտնում է Գործկոմի մամուլի ծառայությունը:

Կենտրոնակայանից պարզաբանել են, որ կյանքի նորմատիվները վերաբերում են «ԱՊՀ պետությունների կողմից աջակցվող բավական բարձր մակարդակի ստանդարտներին, որոնք ապահովում են բնակչության պահանջմունքների բավարարումը»:

Ի դեպ, այս նորմատիվները մշակելու խնդիրը նշված է մինչեւ 2020 թվականն ընկած ժամանակահատվածում Համագործակցության տնտեսական զարգացման առաջին փուլի իրականացման միջոցառումների ծրագրում: Նպատակն է պետական երաշխիքների նվազագույն մակարդակի հաստատումը ԱՊՀ երկրների սահմանադրություններով նախատեսված քաղաքացիների սոցիալ-տնտեսական իրավունքների իրականացման ապահովման համար եւ միաժամանակ ուղղվածության որոշումը պետությունների սոցիալ-տնտեսական քաղաքականության իրականացման ու դրա կայուն զարգացման ապահովման համար:

Գործոկոմից հստակեցրել են, որ առաջարկվում է նորմատիվները մշակել այնպիսի ուղղություններում, ինչպիսին են «բնակչության բարեկեցությունը, սոցիալական պաշտպանվածությունը, առողջությունը, կրթությունը, բնակարանային պայմանները, արտադրանքի եւ ծառայությունների որակը, բնապահպանական իրավիճակը, իրավական պաշտպանվածությունը, մշակույթը, ֆիզկուլտուրան եւ սպորտը, տուրիզմը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովը կանցկացվի հոկտեմբերի 8-ին Մոսկվայում
Արտաքին գործերի նախարարների խորհրդի հաջորդ նիստը կանցկացվի հոկտեմբերի 7-ին...
Ադրբեջանի Գյանջա քաղաքը 2025 թվականին կդառնա ԱՊՀ մարզական մայրաքաղաքը
Նախարարների նիստից հետո որոշում է կայացվել նաև կարգավիճակ տալ ԱՊՀ երկրների հիմնարար կազմակերպություններին ռազմական անվտանգության ապահովման խնդիրների հետազոտման...
Հայաստանն ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդին ներկայացված կլինի փոխնախարարի մակարդակով. Բելառուսի ԱԳՆ
Մենք ակնկալում ենք...
ԱՊՀ երկրների ԳՇ պետերը Մոսկվայում քննարկել են ԱԹՍ-ին հակազդելու քայլերը
Քննարկվել են նաև համատեղ (միավորված) ռազմական համակարգերի զարգացման ներկա և ապագա մարտահրավերները...
ՀՀ եւ Տաջիկստանի զինվորականները մասնակցում են ԱՊՀ երկրների ԶՈւ շտաբների պետերի նիստին
Նիստի ընթացքում Վալերի Գերասիմովը գործընկերներին տեղեկացրել է փոփոխությունների մասին...
ՌԴ-ի և ԱՊՀ երկրների միջև ապրանքաշրջանառությունն աճել է 5,8%-ով. Օվերչուկ
Արտահանումը կազմել է 5,1 տրիլիոն ռուբլի, իսկ ներմուծումը` 3,7 տրիլիոն ռուբլի․․․
Ամենաշատ