News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Euromonitor-ը որոշել է 2018թ․ զբոսաշրջային ամենահայտնի երթուղիները՝ տեղեկացնում է Gazeta со-ն՝ վկայակոչելով Bloomberg-ին։

Վարկանիշը գլխավորում է չինական Հոնկոնգը, ուր այցելել է 29,8 մլն զբոսաշրջիկ, ինչը 7 տոկոսով ավել է, քան 2017թ․։ Երկրորդ տեղում Թայլանդի մայրաքաղաք Բանգկոկն է՝ 23,6 մլն զբոսաշրջիկով։ Երրորդ տեղում Լոնդոնն է, ուր 2018թ․ այցելել է 20,7 մլն մարդ։

Այն քաղաքների թվում, որտեղ մեծ է եղել զբոսաշրջության աճը, առաջին տեղում Երուսաղեմն է։ Մեկ տարվա ընթացքում այստեղ այցելող զբոսաշրջիկների թիվն աճել է 37,5 տոկոսով։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ