News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը (ANCA) ափսոսանք է հայտնել, որ Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնի թեկնածու Լին Թրեյսին Հայոց ցեղասպանության մասին հարցերի ժամանակ խուսափողական պատասխաններ է տվել:

«Մենք ափսոսում ենք, որ թեկնածու Թրեյսին Սենատի արտաքին հարաբերությունների կոմիտեի առջեւ իր ելույթում այնքան ջանասիրաբար եւ հրապարակավ չեզոք եւ խուսափողական արտահայտություններ օգտագործեց՝ Հայոց Ցեղասպանության պատշաճ դատապարտումից խուսափելու  համար:

Նա, ցավոք, ԱՄՆ վարչակազմի շարքում եւս մեկ զոհ է, որոնք Անկարայի բացահայտ եւ պարտադրող քաղաքականությունը, որով ԱՄՆ-ին արգելում են պատշաճ ձեւով հիշել այդ հանցագործության մասին, մերժելու կամք չունեն», - ասել է Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Ամբարյանը:

Լսումների ժամանակ Թրեյսին ասել է, որ նա անձամբ ընդունում է Օսմանյան կայսրությունում տեղի ունեցածի եւ 1,5 մլն հայերի սպանության պատմական փաստը:

«Պաշտոնում ընտրվելու դեպքում ես իմ լիազորությունների սահմաններում  ամեն ինչ կանեմ կորուստներն ու տառապանքները ճանաչելու համար եւ կմասնակցեմ այդ իրադարձությունների հիշատակին նվիրված բոլոր արարողություններին»,- ասել է նա:

ANCA-ն շնորհակալություն է հայտնել սենատորներ Ռոբերտ Մենենդեսին եւ Էդ Մարկին հայերի շահերին վերաբերող մի շարք հարցերի համար: Մոտ ապագայում ANCA- ն ակնկալում է, որ կոմիտեն գրավոր պատասխանների միջոցով ավելին կիմանա, այն մասին թե ինչպես է Թրեյսին մտադիր ԱՄՆ-ի եւ Հայաստանի միջեւ ամրապնդել քաղաքական, տնտեսական եւ ռազմական հարաբերությունները, ինչպես նաեւ, թե ինչպես  է թեկնածուն մտադիր առաջընթացի հասնել  առանցքային հարցերում`սկսած ԱՄՆ-ի եւ Հայաստանի միջեւ կրկնակի հարկումից խուսափելու մասին հնացած պայմանագրից:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի մեկնաբանության՝ ցեղասպանության հանցագործությունը կարող է դիտարկվել միայն կոմպետենտ դատարանի կողմից...
Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն
Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս ողբալի ամսաթիվը հսկայական պատմական...
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Հայոց ցեղասպանության ժխտումը հանգեցրել են աշխարհի տարբեր վայրերում նոր ոճրագործությունների. Շվեդիայում ՀՀ դեսպան
Որպես հրավիրյալ բանախոսներ՝ ելույթներով հանդես եկան գրող, աստվածաբան, «Հայոց ցեղասպանությունը...
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Ինձ ոգեշնչում է հայ ժողովրդի տոկունությունն ու այն ամենը, ինչ նրանք կառուցել ենք, սակայն մենք երբեք չենք կարող մոռանալ...
Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղաuպանnւթյան զnhերի հիշատակին (ֆոտո)
ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը թոռնիկի հետ այսօր...
Ամենաշատ