News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

Զարմացած եմ Դավիթ Շահնազարյանի շատ-շատ հայտարարություներից, եթե որեւէ մեկը մտածում է, որ Հայաստանում տեղի ունեցած փոփոխություններն Արցախի դեմ են, կարծում եմ՝ նա ընկալման խնդիր ունի, ով էլ որ լինի: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 5-ին, Գավառում ընթացող քարոզարշավի ժամանակ նշել է «Մենք» դաշինքի ցուցակի երկրորդ հորիզոնականը զբաղեցնող, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը:

«Չեմ ուզում որեւէ մեկին վիրավորել, բայց գտնում եմ, որ վարչապետը ճիշտ է ասում, որ այս շարժումը, այս փոփոխությունների թափանիվը, որը սկսել է եւ առաջ է գնում, չի հանդուժելու ոչ մի հակափոփոխության ուղղությունն է բռնել: Չի կարելի այդքան պարզունակ ձեւակերպումներով փորձել մեր քաղաքացիների այս պայքարը հակադրել եւ արհեստականորեն փորձել դա Արցախի դեմ հանդես բերել:

Այս փոփոխություններին մասնակցել եւ աջակցել են են նաեւ Արցախի մեր հայրենակիցները: Խորհուրդ եմ տալիս բոլորին Արցախի խնդիրը մանրադրամի չվերածել, քանի որ չի կարելի անվտանգության խնդիրը քարոզարշավի ժամանակ շահարկել»,- հայտարարեց Քոքոբելյանը հավելելով, որ կողմնակից է, որ բոլոր քաղաքական ուժերով հավաքվել եւ պայմանավորվել, թե ինչի մասին կարելի է խոսել, ինչի մասին՝ ոչ:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ՀՀԿ ցուցակի 3-րդ հորիզոնականը զբաղեցնող Դավիթ Շահնազարյանին այսօր հրավիրել են ԱԱԾ՝ Արցախի վերաբերյալ իր հայտարարություններից հետո. վերջինս չի գնացել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Tesla-ն էլեկտրամոբիլների մատակարարման ռեկորդ է սահմանել
Տարվա ընդհանուր մատակարարումները կազմում են 936 172 միավոր, 87%-ով ավելի․․․
«Հայաստան» դաշինք. Նախատեսում ենք հանդիպել Շիրակի մարզի բնակիչների հետ
«Հայաստան» դաշինքի համամասնական ցուցակի երեք առաջնորդները միաժամանակ քարոզչություն կիրականացնեն տարբեր վայրերում...
Հրապարակվել է ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների դիտորդական առաքելության ամոփիչ զեկույցը
«Ականատես» դիտորդական առաքելությունն առաջին անգամ իրականացրել է երկարաժամկետ դիտորդություն, որի ընթացքում 35 երկարաժամկետ դիտորդներ...
Որոշ հանձնարարականներ դեռ մնում են չկատարված. ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ զեկույցը՝ 2018-ի ԱԺ ընտրությունների մասին
Զեկույցի հեղինակներն ընդգծվում է, որ կուսակցություններն ու դաշինքները հնարավորություն են ունեցել ազատ քարոզարշավ իրականացնել. միավորումներ կազմելու, խաղաղ հավաքների, արտահայտման եւ տեղաշարժի…
ԿԸՀ նախագահ. Հայաստանում ընտրական գործընթացի ժամկետի խախտումներ չեն գրանցվել
ԿԸՀ-ն սեղմ ժամկետում է նախապատրաստվել արտահերթ խորհրդարանական ընտրություններին, ասել է Տիգրան Մուկուչյանը...
ՍԴ-ում ընտրությունների արդյունքների բողոքարկումը Հայաստանի ընտրական մշակույթի մաս էր. ԿԸՀ
Նա նշեց, որ սահմանադրական վիճարկման փուլում անգամ դեպքեր են եղել,երբ ոչ միշտ է պատշաճ ապացուցողական բազա ներկայացվել....
Ամենաշատ