News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Եվրահանձնաժողովը հրատարակել է եվրոյի գլոբալ դերի ամրապնդման ծրագիր։ Բրյուսելն ուզում է եվրոն ավելի հրապուրիչ դարձնել միջազգային հաշվարկներում եւ ֆինանսական գլոբալ համակարգում, ինչպես նաեւ ընդլայնել եվրոյի օգտագործումը նավթային ու գազային շուկաներում եւ ռազմավարական ոլորտներում, օրինակ՝ ավիաշինության մեջ՝ տեղեկացնում է РБК-ն։

Եվրահանձնաժողովը հրապարակել է եվրոյի ընդլայնման մի քանի ծրագրային փաստաթղթեր։ Աշխատանքային զեկույցում ասվում է, որ այնպիսի ապրանքանիշներ, ինչպիսիք են Brent-ը, WTI-ը, Dubai-ն կամ Urals-ը, հաշվարկվում են դոլարով։ Եվրոյի դիրքը մի քիչ ավելի բարենպաստ է բնական գազի շուկայում։

Այս իրավիճակը կարգավորելու համար Եվրահանձնաժողովը ԵՄ երկրներին խորհուրդ է տալիս էներգակիրների մասին իրենց միջկառավարական համաձայնագրերում օգտագործել եվրոն։

Ֆինանսական շուկայում Եվրահանձնաժողովը առաջարկում է ընդլայնել եվրոարժույթը եւ հասանելի դարձնել այն միջազգային ներդրողների համար։ Բացի այդ, Բրյուսելը ցանկանում է ստեղծել ակնթարթային վճարումների եվրոպական համակարգ, որը կախված չի լինի ԵՄ-ի սահմաններից դուրս գտնվող օպերատորներից։

Եվրահանձնաժողովի ծրագրից հետեւում է, որ պետք է նվազեցնել դոլարից կախվածությունը նաեւ այլ ռազմավարական ոլորտներում, օրինակ՝ տրանսպորտի։ Հանձնաժողովը նշում է, որ ավիաշինության ոլորտում բոլոր հաշիվները ներկայացվում են դոլարով, անգամ եթե խոսքը եվրոպական ավիաարտադրողի, օրինակ՝ Airbus-ի մասին է։

Ըստ ծրագրի եվրոյի դիրքերը պետք է ամրապնդվեն բոլոր կարեւոր ոլորտներում՝ ավիաշինության, նավաշինության, երկաթգծի, մետաղների, հանքային հումքի եւ այլ շուկաներում։

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հետևելով Ուրսուլային. Շոլցն հաճոյախոսությունների տարափ է ուղղել Ալիևին
Ես շնորհակալություն եմ հայտնում Ադրբեջանին էներգետիկ կայունության մեջ ունեցած ներդրման համար...
ԵՄ-ին Հայաստանի անդամակցությունը բխում է հենց ԵՄ-ի շահերից. Բունդեսթագի պատգամավոր
Եվրամիության անդամ դառնալը բխում է ոչ միայն Ուկրաինայի, բալկանյան…
ՀՀ ֆինանսների նախարարը Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ֆինանսատնտեսական համագործակության համակարգման հարցերը
ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ապրիլի 26-ին ընդունել է  Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին…
Դանիայի պատվիրակությունը միացել է Գորիսում ԵՄ առաքելությանը
Դանիական Խաղաղության և ժողովրդավարության տեղակայման կենտրոնի (DFPD) պատվիրակությունն այցելել է Գորիսում գտնվող ԵՄ դիտորդական առաքելության (EUMA) օպերատիվ գրասենյակ...
ԵՄ-ն սկզբունքային նշանակություն է տալիս Ալմա-Աթայի հռչակագրին՝ որպես կողմերի միջև սահմանազատման հիմք. Մարագոս
ԵՄ դեսպանի հետ քննարկել ենք Հաաստանի սահմանների և ներսում առկա իրավիճակ մասին…
ԵԽ-ն դեմ է արտահայտվել Վրաստանի հետ անդամակցության բանակցություններին՝ օտարերկրյա գործակալների մասին օրենքի պատճառով
Բանաձևին կողմ է քվեարկել 425 պատգամավոր, դեմ՝ 25, ձեռնպահ՝ 30...
Ամենաշատ