News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Հասկանում ենք, որ ձեր համբերությունը չարաշահել ենք։ Այսպես դիմեց «Մենք» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակը գլխավորող Արամ Սարգսյանը այսօր՝ դեկտեմբերի 6-ին, Արտաշատում ընտրողների հետ հանդիպմանը։ 

«Ամբողջ Հայաստանը լցվել է քաղաքականությամբ, հեռուստացույցը միացնում եք, մենք ենք, համացանցում էլի մենք ենք, գնում եք տուն, դռների դիմաց բուկլետներն են լցված, էլի մենք ենք, մի հատ էլ գալիս ենք, ասում ենք՝ եկեք հրապարակ մեզ լսելու։ Բայց ընտրությունն էդ է, պիտի կարողանաք ուշադիր  լսել բոլորին, հասկանաք՝ ով ինչ է ասում, ում ասածն է ձեր սրտին մոտ ու շատ լուրջ մտածեք՝ ում եք քվեարկելու, քանի որ ընտրում եք 5 տարվա համար»,– ասաց նա։

Արամ Սարգսյանը խոսեց նաեւ Հանրային հեռուստատեսության եթերում քաղաքական կուսակցությունների առաջնորդների միջեւ կայացած հանրային քաղաքական բանավեճի մասնին՝ նշելով. «Տեսաք՝ Վիգեն Սարգսյանը ինչ գրաֆիկներ էր բարձրացնում, Նիկոլ Փաշինյանը ինչ թվեր էր ասում ու եթե hետ գնաք, կհիշեք, որ նախկին բոլոր իշխանություններն էլ դա են ասել, Հրանտ Բագրատյանից սկսած թվեր են ասել, բայց ժողովուրդն այդ թվերը իր վրա չի տեսել։ Մենք ասում ենք, որ թվերը իրականություն կդառնան, եթե որեւէ իշխանություն ներկայացնի երկիրը ոտքի կանգնեցնելու կոնցեպցիա, մենք ունենք այդ կոնցեպցիան»։

Նա նշում է՝ իրենց կոնցեպցիան հիմնված է երկրի բնական ռեսուրսների ճիշտ օգտագործման վրա. «Չի կարող պատերազմող երկիրը, որը թշնամի հարեւաններ ունի, Իրանի վրա պատժամիջոցներ են, մյուս հարեւանի հետ սահմանը փակվում է, երբ թեթեւ անձրեւ է գալիս, չի կարող այդ երկիրը չօգտագործել իր բնական պաշարները»։

Արամ Սարգսյանը նկատում է՝ մեզ անընդհատ խաբել են, ասել են Հայաստանը աղքատ երկիր է, մենք «քյասիբ» ժողովուրդ ենք, նավթ չունենք, գազ չունենք. «Սուտ են ասել, մենք շատ հարուստ են մեր լեռներում ամեն ինչ կա, մեր սառնորակ ջրերի մեկ լիտրը մեկ լիտր հում նավթին համարժեք է, եթե մենք կարողանանք ամբարել ջուրը, վաճառել, դեռ արանքում էլ կարող ենք էլեկտրաէներգիա ստանալ, որոնք ահռելի գումարներ կբերի»։

Նա նկատում է՝ երբ վարչապետը խոսում է հեռուստացույց արտադրող գործարանի մասին, ապա պետք է նշել, որ մասերը դրսից են բերվում, Հայաստանում միայն հավաքվում են.  «Երբ մեր վարչապետը ասում է, որ մենք հանքահումքային երկրից վերածվում ենք նոր տեխնոլոգիական  ցիկլով տնտեսությամբ երկրի, հեռուստացույց արտադրող գործարան ենք բացել, ապա այդ հեռուստացույցի մասերը բերվում են դրսից, մեզ մոտ միայն հավաքվում է։ Մեզ մոտ ներսիցը մեր պղինձն է, ոսկին, մոլիբդենը, մենք էդ պիտի անենք, եթե ուզում ենք մեր բանակը զինել, եթե ուզում ենք, որ մեր զինվորն էլ «Պոլոնեզ» ու «Սմերչ» ունենա։ Մենք ուզում ենք, որ այնտեղ, որտեղ մեր զինվորը կանգնած է իրական ինժեներական կառույց լինի, ոչ թե պահածոների բանկաներով ու մեքենայի անվադողերով կահավորված կառույց»։

Արամ Սարգսյանի համոզմամբ՝ պետք է ոչ թե հանքանյութ վաճառենք, երկրի վարչապետը պետք է խոսի ոչ թե հանքարդյունաբերությունից, այլ պետք է խոսի լեռնամետալուրգիայից. «Պիտի ասի, որ պետք է մետաղաձուլական գործարան դնենք, որ 4 հարյուր հազար տոննա պղնձի խտանյութը պետք է վերածվի 100 հազար  տոննա պxնձի, որից 50 հազարը պետք է վերածվի բաց կաբելի, որից 100 հազարը ծածկված կաբելի Գավառի կաբելի գործարանում, կաբելի համար քիմիական նյութերը պետք է արտադրեն 1000–ից ավելի մանր ու միջին ձեռնարկությունները, որոնցում ամեն մեկում 50-100 հազար մարդ պետք է աշխատի, այսպես են աշխատատեղեր ստեղծում»,–նշում է նա, ապա հավելում.  «Գյուղատնտեսությամբ որեւէ երկիր իր զինվորին չի զինում, գյուղատնտեսությամբ պատերազմ չեն մղում ու չեն հաղթում»։

Արամ Սարգսյանը նաեւ շեշտում է՝ պետությունը պետք է ամուր լինի, ոչ թե քաղաքական ուժերն իրար մեջ կռիվ տան։ «Ընտրությունից ընտրություն նույն բանն են կրկնում, ընդդիմությունն ասում է՝ իշխանությունը Ղարաբաղը ծախում է, իշխանությունն ասում է՝ ընդդիմությունը օտարերկրյա գործակալ է։ Հերիք եղավ էլի, լսել ենք, էդ «նավթալինոտ» պատմությունները թարգեք»,–հավելեց նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Tesla-ն էլեկտրամոբիլների մատակարարման ռեկորդ է սահմանել
Տարվա ընդհանուր մատակարարումները կազմում են 936 172 միավոր, 87%-ով ավելի․․․
«Հայաստան» դաշինք. Նախատեսում ենք հանդիպել Շիրակի մարզի բնակիչների հետ
«Հայաստան» դաշինքի համամասնական ցուցակի երեք առաջնորդները միաժամանակ քարոզչություն կիրականացնեն տարբեր վայրերում...
Հրապարակվել է ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների դիտորդական առաքելության ամոփիչ զեկույցը
«Ականատես» դիտորդական առաքելությունն առաջին անգամ իրականացրել է երկարաժամկետ դիտորդություն, որի ընթացքում 35 երկարաժամկետ դիտորդներ...
Որոշ հանձնարարականներ դեռ մնում են չկատարված. ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ զեկույցը՝ 2018-ի ԱԺ ընտրությունների մասին
Զեկույցի հեղինակներն ընդգծվում է, որ կուսակցություններն ու դաշինքները հնարավորություն են ունեցել ազատ քարոզարշավ իրականացնել. միավորումներ կազմելու, խաղաղ հավաքների, արտահայտման եւ տեղաշարժի…
ԿԸՀ նախագահ. Հայաստանում ընտրական գործընթացի ժամկետի խախտումներ չեն գրանցվել
ԿԸՀ-ն սեղմ ժամկետում է նախապատրաստվել արտահերթ խորհրդարանական ընտրություններին, ասել է Տիգրան Մուկուչյանը...
ՍԴ-ում ընտրությունների արդյունքների բողոքարկումը Հայաստանի ընտրական մշակույթի մաս էր. ԿԸՀ
Նա նշեց, որ սահմանադրական վիճարկման փուլում անգամ դեպքեր են եղել,երբ ոչ միշտ է պատշաճ ապացուցողական բազա ներկայացվել....
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ